USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ֆեյքաբուծության նոր ալիք՝ Հայաստանում. ի՞նչ են ուզում անել
2022-09-25 05:08:00
Տպել Տպել

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ իշխանությունները, ըստ երևույթին, սեփական քաղաքական դիրքերն ամրանդելու նպատակով, որոշել են նոր թափ հաղորդել տխրահռչակ «ֆեյքերի» ինդուստրիային. մի քանի հարյուր ֆեյսբուքյան ու թելեգրամյան կեղծ էջ են բուծել, որոնց միջոցով փորձելու են իշխանամետ տրամադրություններ գեներացնել հանրության շրջանում՝ ընդդիմադիր գործիչներին սևացնելու միջոցով: Նույն ճակատագրին են արժանանալու նաև այն հանրային գործիչները, որոնք կհամարձակվեն պահանջել իշխանությունների հեռացումը:
Փաստորեն՝ իշխանությունները որոշել են լծվել «ինֆոմացիոն քիլերության» գործին՝ հույս ունենալով դրա շնորհիվ քողարել այն բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները, որոնց մեջ խեղդվում են բոլորը:
Ֆեյքաբուծութունը, իհարկե, նոր բան չէ Հայաստանում: Գաղտնիք չէ, որ եկած-չեկած հեղափոխական երիտասարդներից բաղկացած թիմը սկսեց կատարելագործել Վովա ձյաձյայից իրենց ժառագութուն մնացած կեղտոտ գործիքակազմերը՝ այնպիսի հոռի բարքեր թելադրելով օնլայն տիրույթում, որ նախկինների կերած կեղտերը այդ ամենի մոտ անուշաբույր մեխակներ սկսեցին թվալ: Այդ ամենի հետևանքով հասարակությունն արագորեն բաժանվեց սևերի ու սպիտակների, յուրայինների ու թշնամիների, որոնց միջև առաջացած բաժանարար գծով քայել սկսեց այն իշխանությունը, որ իշխանություն վերցնելուց առաջ խոստանում էր համախմբում ու սեր:
Հիմա «ֆեյքերին» զարկ տալը կարող է է՛լ ավելի վտանգավոր լինել՝ նկատի ունենալով այն խայտառակ անվտանգային վիճակը, որում գտնվում է Հայաստանը: Պատերազմը օրերի հարց է դարձել, այնինչ սիրո ու հանդուրժողականության իշխանությունը չի դադարում բաժանարար գծեր քաշելու նոր ուղիներ ու մեթոդներ մոգոնել՝ զարկ տալով հին, բայց իրենց արդարացրած միջոցների կիրառմանը:
Ի գիտություն իշխանությունների՝ նոր «ֆեյքերն» ու կեղծ թելեգրամյան ալիքները, ինչ ինֆորմացի էլ տարածեն կամ կատարվողն ինչպես էլ մեկնաբանեն, այդ ամենից, մինևնույնն է, իշխանությունների վարկանիշը չի բարձրանալու, քանի որ հասարակությունն իրեն ղեկավարող ուժի մասին պատկերացում ու կարծիք է կազմում առաջին հերթին ոչ թե պատվերով նյութերի կամ հայհոյախառն մեկնաբանությունների միջոցով, այլ սեփական կյանքի որակն ու անվտանգային միջավայրը քննության առնելով, իսկ այս առումով մարդկանց վիճակն իսկապես օրհասական է, ավելի վատ ուղղակի չի լինում:

Այս նյութը դիտել են - 937 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook