USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ալեն Սիմոնյանի չափազանց խոսուն խոստովանությունը
2022-10-04 13:19:00
Տպել Տպել


Հարցին՝ արդյոք իր կողմից դիտարկելի համարո՞ւմ է մասնակի իշխանափոխության տարբերակը, որի մասին իր ասուլիսում խոսել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը նախ՝ հերքել է որևէ իշխանափոխության տարբերակ՝ պնդելով, որ կա միայն մեկ ցանկալի վարչապետի թեկնածու՝ Փաշինյանը, ապա՝ բացահայտել, թե ինչու է այդպես կարծում. «Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի քաղաքական ասպարեզում այս պահի դրությամբ ընդհանրապես չեմ պատկերացնում»:
Ալեն Սիմոնյանը չափազանց անկեղծ է գտնվել ու կարևոր խոստովանություն արել՝ բացահայտելով Նիկոլ Փաշինյանին անփոխարինելի համարելու ոչ միայն իր, այլև մյուս բոլոր ՔՊ-ականների դրդապատճառը:
Իրոք, ովքե՞ր էին այսօր լինելու ալենսիմոնյանները, եթե չլիներ արկածախնդիր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:
Բոլոր ՔՊ-ականները՝ բացառությամբ թերևս մեկ-երկուսի, հենց Փաշինյանին են պարտական իրենց այսօրվա ձեռքբերումների, անձնական բարեկեցության ու ֆինասնական լայն հնարավորությունների համար:
Միայն երեկ անգամ գարեջրի փող չունեցող ու անկապ գոյություն քարշ տվողներն այսօր երթևեկում են անձնական կամ ծառայողական շքեղագույն մեքենաներով, վայելում կյանքն ու հագենում: Մինչդեռ հենց այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի ընդդիմադիրներից ցանկացածը կամ նույնիսկ նետրալ մեկը, ՔՊ-ականների լավ կյանքի վերջը կգա: Իսկ Ալեն Սիմոնյանին այս կյանքում հետաքրքրում է ոչ թե ասենք Հայաստանի պետականության խնդիրը կամ շարքային զինվորների անվտանգային հարցերն ու սահմանները, այլ՝ այն, թե ասենք դեռ որքան ժամանակ նա հնարավորություն կունենա՝ վայելելու պետության փողերի հաշվին ձեռք բերված թանկարժեք «պադավատը»: Իհարկե, այնպես չէ, որ հարստացած Ալեն Սիմոնյանը իշխանազրկվելուց հետո է՛լ ընդունակ չի լինի «BMW» գնել, բայց դե ինչո՞ւ վճարել սեփական գրպանից, եթե կարելի է վատնել պետական բյուջեի փողերը:
Բայց սրանք այնքան նեղմիտ ու կարճատես են, որ չեն հասկանում՝ թուրքի լծի տակ ո՛չ «BMW» են ունենալու, ո՛չ էլ նույնիսկ ջարդած «Opel», իսկ հույսը, թե Հայաստանից փախչելով կկարողանան հանգիստ կյանք վայելել, բացարձակ անհիմն է:Աշխարհի չորս ծագերում է ապրում հայը ու չի ներելու դավաճանությունը:

Այս նյութը դիտել են - 1267 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook