- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանի, Էրդողանի ու Ալիևի հանդիպման, սահման բերված հայկական տեխնիկայի՝ ազերիների կողմից ռմբակոծման ֆոնին Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին: Նմանբովանդակ մի գործողություն էլ եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ էին արել՝ իրենց համակրանքն ու զորակցությունը հայտնելով Հայաստանին այն դեպքում, երբ եվրոպական բարձրագույն մարմիններից եվրախորրդարանն այդպես էլ կոնկրետ, գործնական քայլեր չի իրականացրել՝ զսպելու Ադրբեջանցիների վայրագություններն ու ստիպելու Ադրբեջանին՝ վերադանալու նախնական դիրքեր կամ գտնել ու պատժել ոճրագործ ասկյարներին: Ոչ մի գործնական պատժամիջոց չեն սահմանել՝ բավարարվելով միայն ականջահաճո խոսքերով:
Աշխարհը, ինչպես միշտ, ռեալ պոլիտիկ է ռեժիմում է, որտեղ թելադրողը բացառապես շահերն են: Այս անգամ էլ, ինչպես միշտ, Արևմուտքը կամ Եվրոպան ընտրում են ադրբեջանական էներգակիրները՝ աչք փակելով այն վայրագությունների վրա, որոնց մասին պատմող մի դրվագ այս օրերին հայտնվել էր աշխարհի ուշադրության կենտրոնում:
Երբ Հայաստանում հեղափոխութուն էր տեղի ունենում, ու խոսվում էր այն մասին, որ ավտորիտարիզմից Հայաստանն անցում է կատարում ժողովրդավարությանը, հեղափոխության հեղինակները հավաստիացնում էին, որ գալիս են՝ մեծացնելու Հայաստանի վարկանիշն աշխարհում, պաշպանելու Հայաստանի շահերը դեմոկրատիայի «սրով», արժեհամակարգային վերածննդով:
Բնական հարց է առաջանում՝ հիմա, երբ իսկական ժամանակն է, որ Արևմուտքը ձեռք մեկնի ժողովրդավար Հայաստանին՝ ինքնապաշտպանվելու բռնապետական Ադրբեջանից, ինչո՞ւ գործնականում մատը մատին չի տալիս, Ալիևին չի ապտակում: Իհարկե, կարող են ասել՝ նավթն է պատճառը, կան կենսական շահեր, բայց այդ դեպքում է՛լ ո՞ւմ է պետք Հայաստանի ժողովրդավարությունը, որի գովերգմամբ են հաճախ զբաղվում նաև Հայաստանում գտնվող արևմտյան երկրների դեսպանները:
Պատասխանը հետևյալն է՝ անկախ այն բանից, թե երկիրդ ժողովրդավար է, թե՝ ավտորիտար, եթե չկան դրսում պետական շահ սպասարկող իշխանություններ, մնացյալն էական չէ: Իշխանությունները հայկական ժողովրդավարությունը դրսում վաճառում են ոչ թե հայկական շահերի պաշտպանության դիմաց, այլ՝ սեփական իշխանության պահպանման:
Այսինքն՝ այն օգուտը, որը պետք է ստանար պետությունը, ստանում է ՔՊ-ական իշխանությունը՝ փորձելով հավերժացնել սեփական աթոռը:
Բայց ցավն այն է, որ միայն չեղած ժողովրդավարությունը դրսում «խուրդելով» չէ, որ ՔՊ-ին թողնում են աթոռին. հայաստանյան իշխանությունները դեմ չեն՝ զոհաբերելու ազգային շահերն այն դեպքերում նաև, երբ դրանք խանգարում են իրենց իշխանության իրական գարանտների շահերի առաջխաղացմանը: Օրինակ՝ եթե պետք չէ, որ գերիների հայտնի տեսանյութից մի մեծ պատմություն սարքեն, չեն սարքում՝ բավարարվելով ինչ-որ երկներից միայն բարոյական աջակցություն ստանալով: Բայց եթե նույնիսկ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ հստակորեն հնարավոր է դառնում Հայաստանի ազգային շահերի առաջխաղացում ապահովել, ապա այդ դեպքում էլ առաջին պլան են մղվում ոչ թե դրանք, այլ առաջին հերթին ներքաղաքական խնդիրները՝ ասենք չեզոքացնելու ընդդիմությունից եկող վտանգը:
Նման վարքի համար ժամանակին մեծապես քննադատվել են նախկինները՝ ներկայումս իշխանություն հանդիսացող շատ դեմքերի կողմից: Բայց, փաստորեն, կյանքը ցույց է տալիս, որ նախկինները նույնիսկ բաբաթ էին՝ սրանց հետ համեմատած. նրանք գոնե Արցախի ու Հայաստանի տարածքային ամբողջականությունն էին երաշխավորում՝ անկախ այն բանից, թե ինչ ներքին քաղաքականություն էին վարում Հայաստանում կամ որտեղ որքան փայ մտնում:
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը