- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Мигрдат Ростомович Мадатян
Երեկվանից ուզում եմ մեկ հարց տալ՝ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն, թե արդյո՞ք նույն կարգի վրդովմունք կարտահայտեին և դասադուլ կանեին եթե այս իշխանությունները որոշեին Համալսարանը չմիավորել, այլ վերանվանել Քեմալ Աթաթյուրքի անունով։
Հարցս իհարկե հռետորական է, ինչի օրինակով էլ ուզում եմ անդրադառնալ այսօրվա նեղ էգոիստական մոտեցումներին։ Փաստորեն մարդկանց մոտ մի համոզմունք կա, որ եթե խնդիրը իրենց դռանը չի չոքել, իրենք ոչ մի վերաբերմունք կարող են չունենալ։
Ես բոլորովին հիմա նախատինքի խոսք չեմ ասում Բրյուսովի անվան Համալսարանի ուսանողներին, այն բանի համար, որ անտարբեր գտնվեցին 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների, Հայաստանը՝ թշնամուն հանձնելու և Հայրենիքում կատարվող այլ արհավիրքների նկատմամբ։
Ասեմ ավելին՝ ինքս երբեք որևե կապ Բրյուսովի անվան Համալսարանի հետ չեմ ունեցել, որևե բարեկամ կամ հարազատ չունեմ այնտեղ սովորող, սակայն ամբողջովին համակարծիք եմ Համալսարանի ուսանողների բողոքի ակցիաների հետ և եթե այդ ակցիաների լոկալության աստիճանը կլայնանա, ապա նաև ֆիզիկական մասնակից կդառնամ։
Ես ուզում եմ ուղղակի մի ցավոտ բանի մասին խոսել, չէ, Նիկոլը ու իր ոհմակը ուժեղ չեն, իրականում շատ թույլ են, սակայն տարիներ շարունակ մեզ դարձրել են այնպիսին, որ մտահոգ լինենք բացառապես մեր շքամուտքի համար և շքամուտքից դուրս տեղի ունեցածը մեզ հետաքրքիր չլինի։ Հենց դա է պատճառը, որ շատերի համար հասկանալի չի, թե ես և իմ ընկերները ինչու ենք պայքարում այս ազգադավերին հեռացնելու համար... Մարդիկ մտածում են՝ ուրեմն շահ ունենք։ Եվ Փաշինյանի ստած իրականության մեջ հավատում այն բանին, որ կամ «նախկին թալանչի» ենք, ու «վառված» Փաշինյանից, կամ ապագայի ակնկալիքներ ունենք։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր վստահ ճանաչում են մեզանից յուրաքանչյուրին և գիտեն, որ դա սուտ է, լավ չեն կարողանում հասկանալ, որ կարելի է սեփական շքամուտքից դուրս էլ տեսնել։
Հավատացեք, որ ինձ համար, վերջին շրջանի իրադարձություններից ամենաանշանակալին, դա Բրյուսովի անվան Համալսարանը՝ Մանկավարժականին միացնելը չէ, սակայն համոզված եղեք, որ այսօր բողոքող ուսանողների կողքին եմ։ Ուղղակի մի բան եմ ուզում ասել՝ այդ Համալսարանում 4-6 տարի սովորելու եք, ավարտեք... Իսկ Հայրենիքը Ձերն է առհավետ։
Վաղը, Բրյուսովի Համալսարանի շենքը վաճառելու են, և մի կարճ ժամանակ հետո, այնտեղ կտեղակայվի ինչ-որ մի «շիշ բռնողի» գրասենյակ, սակայն մեր մեջ այնպայման կգտնվեն այնպիսինները, ովքեր դրան էլ արդարացում կգտնեն, միայն թե իրենց ընթրիքի ժամը չխախտվի։
Հիմա դիմում եմ մնացած Համալսարանների ուսանողներին, սիրելիներս, այնպիսի դիրքորոշում ունեք, կարծես Բրյուսովի համալսարանը՝ Մանկավարժականին միացնելու խնդիրը վերաբերվում է միայն Բրյուսովցիներին։ Ես կարող եմ արդար հարց բարձրացնել՝ ու՞ր եք, ինչու՞ փողոցում չեք, ինչու՞ Բրյուսովցիների կողքին չեք՝ Մանկավարժականականներ... Պետ. Համալսարանականներ... Ֆիզիկական կուլտուրայի, Ագրարային համալսարանի ուսանողներ... Թե՞ Ձեզ թվում է հերթը Ձեր Համալսարաններին չի հասնելու և ուղղակի Համալսարանական շենքերը վաճառելու համար Ձեզ չեն «միավորելու», փակելու, Աշտարակ կամ մի այլ շրջան տեղափոխելու...
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը