USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միքայել Մինասյանի նախկին կադրերը մսխում են միլիոնները
2022-10-14 19:10:00
Տպել Տպել


Միքայել Մինասյանի նախկին կադրերը հաջողությամբ շարունակում են իրենց կարյերայինն աճը Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո՝ ցուցաբերելով միայն քամելեոնին բնորոշ այնպիսի հատկանիշներ, որ մարդն ուղղակի ապշում է:
Մինասյանի կադրի համարում ունեցող, բայց Նիկոլ Փաշինյանի նկարից մեծապես ներշնչվող Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ դառնալը նշանավորվել է նրա ու նրա ենթակաների բարեկեցության մակարդակի աճով, ավելի ճիշտ՝ այդ աճին էապես նպաստող մի նախագծով, որով պլանավորվում է ԲԴԽ նախագահին ու անդամներին ամեն ամիս իրենց աշխատավարձի 50%-ի չափով հավելավճար տրամադրել: Եթե նախագիծը կյանքի կոչվի, իսկ դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները, ապա Անդրեասյանի և ԲԴԽ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը պետբյուջեի վրա նստելու է մոտ 62 մլն դրամ փող՝ մեկ տարվա կտրվածքով:
Ինչ-ինչ, բայց իշխանություններն ու նրանց հետ մեկ թիմ կազմող ճամբարափոխ եղածները սեփական ջանի ղադրն իսկապես լավ գիտեն: Դեռ նոր-նոր է Անդրեասյանը Միքայել Մինասյանի ուխտադրուժ եղբոր կարյերային աճի համար լավ նախադրյալներ ստեղծել, բայց արդեն գտել է այն ուղիները, որոնց օգնությամբ դրա դիմաց օրենքով՝ առանց կոռուպցիա-մոռուպցիայի, հաստացնելու է սեփական գրպանները:
Անշուշտ, Հայաստանում միայն նա չէ, որ ստանալու է կլորիկ գումարներ, և պարգևավճարների հարցը նրանից առաջ էլ Հայաստանում շատ սուր կերպով էր արտահայտված, բայց այն, որ նույնիսկ պատերազմից հետո ու ներկայիս աղետալի վիճակում ոմանք չեն ուզում բյուջեն տնտեսել, վկայում է շատ վատ բաների մասին:
Պետական պաշտոնը, հակառակ հեղափոխական լոզունգների, Հայաստանում շարունակում է մնալ չինովնիկների բարեկեցության հիմնական աղբյուրն այն դեպքում, երբ նույն բանակը գտնվում է բացարձակ անտերունչ վիճակում՝ չունենալով ո՛չ պատշաճ քանակությամբ զենք ու զինամթերք, ո՛չ էլ նունիսկ զինվորների ներքնաշորեր, ինչը երևիթե զարմանալի չէ: Ո՞ւմ է պետք բանակը, եթե արդեն իսկ գծված է Հայաստանի հանձնման պլանը:

Այս նյութը դիտել են - 2144 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook