USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փեսա եմ ասել, է՜,փեսա…Ալենի Սիմոնյանի ԽԾԲ-ն
2022-10-16 01:15:00
Տպել Տպել

Ալեն Սիմոյանը շարունակում է ծաղկել ու իր հետ միասին ծաղկեցնել սեփական հարազատությանը:
Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է դարձել Ալեն Սիմոնյանի կնոջ հայրը՝ աներ Ձոնիկ Մարգարյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը հենց նրան է հաջողվել հաղթահարել: Այնպես որ՝ այսուհետ Արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին վերապատրաստելու է հենց Ալեն Սիմոնյանի «հայրիկը»՝ հայ-դանիական բարեգործական հիմնադրամի նախկին սկանդալային տնօրենը:
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Թե հատկապես որն է պատճառը,որ հարցազրույցի փուլը հենց Ալեն Սիմոնյանի աներն է հաղթահարում, այլ ոչ ասենք օտար մեկը, դժար չէ կռահել: Անկասկած է, որ նրա ունակություններն ու ընդունակությունները «բացառիկացվել են» բացառապես փեսայի զբաղեցրած ազդեցիկ դիրքի արդյունքում:
Իրականությունն այն է, որ ԽԾԲ-ին վերջ տալու մասին խոստումների միջոցով հանրության վստահությունը ժամանակին շահած ու դրանից հետո Արցախը վաճառած քաղաքական ուժը ոչ միայն ոչինչ չի արել՝ նախկինների արատավոր բարքերն արմատախիլ անելու համար, այլև դրանք նոր կատարելության է հասցրել՝ ամեն տեղ սեփական մարդկանց խցկելով: Ալեն Սիմոնյանն էլ, հետևելով սեփական թիմի ավանդույթներին, մի փոքր կտոր էլ ինքն է փախցրել՝ աներոջը լավ ապրելու հնարավորություն տալով:
Փեսա եմ ասել, է՜,փեսա…

Այս նյութը դիտել են - 2042 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook