USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աննա Հակոբյանի հոգու ճիչը. ինչո՞ւ այսքան հայատյաց
2022-10-19 18:32:00
Տպել Տպել

Աննա Հակոբյանը շարունակում է ամեն կերպ սատար կանգնել Նիկոլ Փաշինյանին՝ նրա ստորագրելիք կապիտուլյացիոն փաստաթղթի հանրային արձագանքը մեղմելու համար:

Փորձելով հոգեբանական ճնշման միջոցով համոզել կամ խաբել հանրությանը՝ քարոզելով այն կեղծ թեզը, թե այն ոչ թե սկիզբ է դնելու հայոց պետականության արագ քայքայման պրոցեսին՝ դուռ բանալով նոր պատերազմի համար, այլ դառնալու է երաշխիք՝ ազատ, անկախ ու երջանիկ կյանքի համար՝ Հակոբյանը ստորաբար թիրախավորել է նաև հերոսածին հայ մայրերին՝ միաժամանակ թիրախի տակ առնելով ոչ միայն Հայաստանին, այլև սփյուռքին:
«Այսօր էլ Հայաստանում և հայկական աշխարհում կան մարդիկ, որ անցած ամբողջ աղետից հետո դեռ կարողանում են հրապարակային խոսք հնչեցնել ընդդեմ խաղաղության, հօգուտ պատերազմի: Դե իհարկե, եթե չլինի պատերազմ, չեն լինի նաև սևազգեստ մայրեր, ասել է թե՝ կմնան միայն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականները…»,-մասնավորապես՝ իր հակահայ էությունն է այսպես բացահայտել ՔՊ-ի պարագլխի տիկինը:
Ատելությունը հայ զինվորի ու նրան ծնած մոր հանդեպ ուղղակի հորդում է Աննա Հակոբյանի գրառման տողատակերից:
Պատճառը միանգամայն բացատրելի է: Չի կարող թուրքի առաջ կզած «ղեկավարի» տիկինը չատել թուրքին ծնկի բերողներին: Ընդ որում՝ Աննա Հակոբյանն իր հակապատերազմական քարոզին հաղորդել է համահայկական մասշտաբներ՝ թիրախավորելով ոչ միայն Հայաստանը, այլև Սփյուռքը՝ Սփյուռք, որի անդամները, ինչպես հայտնի է, կտրականապես դեմ են հանդես գալիս այն խայտառակ օրակարգին, որն այսօր թելադրում է Նիկոլ Փաշինյանը:
Իրականում Աննա Հակոբյանը մեծ լավություն ու մեծ վատություն է անում համապատասխանաբար հայ հանրությանն ու սեփական ամուսնուն: Հանրությանը լավություն է անում, քանի որ ամբողջությամբ բացահայտում է իրենց ով կամ ինչ լինելը, իսկ ամուսնուն վատություն է անում, քանի որ սասանում է նրա իշխանությունը՝ հանրային հիասթափության մակարդակն անասելիորեն բարձրացնելով:
Եթե Աննա Հակոբյանը շարունակի նման ստատուսներ գրել՝ պարբերաբար արտահայտելով սեփական հոգու ճիչը, Նիկոլ Փաշինյանի վարկանիշից է՛լ բան չի մնա: Մնում է հասկանալ՝ Աննան հատո՞ւկ է Փաշինյանին հարվածի տակ դնում, թե՞ դա անում է միանգամայն ինքնաբուխ կերպով՝ չմտածելով իր քայլերի քաղաքական հետևանքների մասին:
Ցավն այն է, որ Աննան միայնակ չէ իր հայացքներում, քանի որ ողջ ՔՊ-ն իրենից աննաների մի հոծ բազմություն է ներկայացնում՝ երկիրը վարի տվող:

Այս նյութը դիտել են - 1117 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook