USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սասուն Միքայելյանի չստացված ինքնաարդարացումը. ամեն ինչ հանուն աթոռի
2022-10-27 10:20:00
Տպել Տպել

Հոկտեմբերի 27-ի առթիվ «Եռաբլուր» այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Արցախի կորստի փաստը փորձելով գցել նախկին իշխանությունների գրպանը, հայտարարել է.«Նախորդ իշխանությունները միշտ ասել են՝ բանակցային փուլում ոչ մի գործընթաց չի լինելու. պետք է տարածքները հանձնենք։ Մենք չենք հանձնում Արցախը, միջազգային ատյաններում քննարվում է Արցախի հարցը, եկեք չշտապենք, մենք Արցախն երբեք չենք թողնի»:
Սասուն Միքայելյանի միտքը հետևյալն է՝ ոչ թե ՔՊ-ական իշխանություններն են հանձնել Արցախը, այլ այդ նախկիններն էին, որ խոսում էին տարածքները հանձնելու մասին:
«Երկրապահի» հերն անիծած այս վայ ֆիդային, որին Վազգեն Սարգսյանի ձեռքից փրկել էր Սերժ Սարգսանը՝ թույլ չտալով գնդակահարել, շաբլոնի վերածված ու հազար անգամ իր սնանկությունն ապացուցած նույն թեզն է առաջ տարել՝ չիմանալով, թե է՛լ ինչպես կարելի է սեփական գոյությունը ԵԿՄ-ի նախագահի աթոռին արդարցնել:
Ցանկացած նորմալ մարդու մոտ հարց կառաջանա՝ եթե նախկինները խոսում էին տարածքների հանձնման մասին, ապա ինչպե՞ս ստացվեց, որ այդ տարածքները պայմանավորված պատերազմի միջոցով Սասուն Միքայելյանը անձամբ հանձնեց թուրքերին: Կամ պատերազմ հրահրելուց առաջ Սասուն Միքայելյանը կամ նրա վերադասը հաշվարկե՞լ էին Հայաստանի ու Արցախի պոտենցիալը, եթե առիթը բաց չթողնելով՝ Եռաբլուրում Միքայելյանը հայտարարում է, որ հայկական բանակն ի վիճակի չէր դիմակայել թշնամական հզոր հարձակմանը:
Ժամանակը ցույց տվեց, որ նախկին իշխանությունների մոտեցումը ճիշտ էր, Հայաստանի հնարավորություններին համահունչ: Երբ խոսվում էր փոխզիջումների մասին, խոսվում էր ոչ թե այն պատճառով, որ ազատագրված շրջանները հայն իր հայրենիքը չէր համարում, այլ՝ այն պարզ խնդրով պայմանավորված, որ չկար որևիցե երաշխիք, որ պատերազմի դեպքում հաղթանակը մերը կլիներ:
Իհակե, միամտություն կլիներ կարծել, թե Սասուն Միքայելյանը կամ մյուսները տեղյակ չեն եղել հայկական բանակի պոտենցիալի մասին: Ամեն ինչ հրաշալիորեն գիտակցել են ու գիտակցելով՝ հայ երիտասարդներին առաջնորդել են մահվան, որպեսզի հետո կարողանան սեփական մեղքը բարդել այլոց վրա ու վերարտադրվել: Այս իշխանությունների ամենամեծ մեղքն այն է, որ նախկիններից ոչնչով չտարբերվելով՝ փորձում են մաքուր ու հայրենասեր թվալ՝ երկիրը կորստյան մատնելով:

Գ.Մ.

Այս նյութը դիտել են - 1988 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook