USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թեմայից դուրս մնացած Զարեհ Սինանյանը
2022-10-31 09:35:00
Տպել Տպել


Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք ներկայիս հարաբերությունների որակին՝ Հայաստանում Համաշխարհային հայկական համաժողով կազմակերպած Զարեհ Սինանյանը հայտարարել է՝ ամեն ինչ մի օրում չի լինում. էդ ամեն ինչն ունի պատճառահետևանքային տրամաբանություն: «Ինչ որ մենք ունենք այսօր, դա հետևանքն է նրա, ինչ որ եղել է երեկ: Իսկ թե անջրպետն այն ժամանա՞կ էր ավելի վատ, թե՞ հիմա, ես չեմ մտնում էդ թեմայի մեջ… հիմա շատ ավելի անկեղծ է այս վիճակը»,-մասնավորապես՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման թիվ մեկ պատասխանատու Սինանյանը:
Հարց է առաջանոմ՝ իսկ առհասարակ ո՞ր թեմայի մեջ է մտած «անկեղծ» Զարեհ Սինանյանը, եթե ամենակարևոր թեման, փաստորեն, բաց է թողնում: Երևի մտել է թուրքական թեմայի մեջ, ինչի հետևանքով նույն համաժողովում նույնիսկ Արցախի հարց չի քննարկվում՝ կողքից դիտողի համար ստեղծելով տպավորություն, թե Հայաստանը ոչ թե լրջագույն հակամարտության մեջ թաղված, գոյաբանական վտանգի առաջ կանգնած ու Արցախի հետ անքակտելի պորտալարով կապված երկիր է, այլ՝ ասենք Չիլիի պես մի բան: Սա, , զարմանալի չէ, քանի որ եթե Զարեհ Սինանյանն ու նրա վերադասը խնդիր դնեին՝ իրենց նոու-հաուն իսկապես ծառայեցնելու ազգի խնդիրների լուծմանը, ապա հեծանիվ հորինելու կարիք չէր լինի:
Մյուս կողմից՝ ոչ պակաս վիճելի է Սինանյանի այն փիլիսոփայությունը, ըստ որի՝ այսօրն երեկվա արդյունքն է: Դա մանկապարտեզում չոչ անող երեխաներն էլ են առնվազն ենթագիտակցաբար գիտակցում, ուղղակի տվյալ պարագայում հարցն այն է, թե ի՞նչ է արել Զարեհ Սինանանը՝ կոնկրետ երեկվա բացասական ազդեցությունը Հայաստան-Սփյուռք կապերի վրա մեղմելու, բացասականը նետրալիզացնելու՝ նկատի ունենալով, որ մի քանի տարի առաջ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, որի ժամանակ նույն Նիկոլ Փաշիյանը խոստանում էր բոլորովին այլ մակարդակի բարձրացնել Սփյուռքի հետ հարաբերությունները:
Միաժամանակ նկատենք, որ երեկվա մասին խոսակցությունն իմաստալից կլիներ, եթե հեղափոխությունը տեղի ունենար ոչ թե 2018-ին, այլ ասենք անցյալ տարի: Իշխանություններն ավելի քան 4 տարի ունեին՝ անցյալի բացասական հետևանքները վերացնելու ու նոր էջից ամեն ինչ սկսելու, ինչն ոչ միայն ոչինչ չի արվել, այլև արվել է ամեն ինչ՝ Սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը հասցնելու պատմական մինիմումի, ինչի հետևանքը նույն Համաշխարհային հայկական համաժողովն է, որ պարզ չէ՝ ինչի մասին է առհասարակ, կամ ինչ իրական նպատակներ են հետանդում դրա մոգոնողները:

Այս նյութը դիտել են - 1361 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook