USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ
2022-11-24 12:20:00
Տպել Տպել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 24-ին, Երևանում հարձակման է ենթարկվել ու բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի համակիր, «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ։ Լ. Ղուկասյանը այցելելիս է եղել նշված վայր, երբ, ըստ նախնական տեղեկությունների, գլուխը «կապիշոնով» փակած տականքը հարձակվել է կնոջ վրա, հարվածներ հասցրել, ապա «Սասնա էպոսի Ցռան Վերգոյի նման» ճողոպրել։

Լ.Ղուկասյանը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, մաշկային հեմատոմա, քերծվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Դեպքի մասին արդեն տեղեկացվել է հանցագործության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Հիմնական վարկածը կապված է «Հանրային ձայն» կուսակցության ակտիվ գործունեության հետ, ու գուցե տականքը կամ տականքները փորձում են նման կերպ լռեցնել այդ կուսակցության պատվավոր նախագահին ու նրա համակիրներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Այս նյութը դիտել են - 5486 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook