USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դիվանագիտական հաղթանակ՝ կասկածելի արդյունքով
2022-12-21 11:35:00
Տպել Տպել

ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է հղել Ադրբեջանին՝ բացելու Լաչինի միջանցքը մարդկանց և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժման համար, ինչը նշանակում է, որ աշխարհը պրակտիկորեն դատապարտել է ադրբեջանական ագրեսիայի այս դրսևորումը՝ իրերն իրենց անուններով կոչելով, չտրվելով ադրբեջանական լկտի քարոզչութանը:
Թվում է՝ սա հաղթանակ է հայկական կողմի համար, և բոլոր հարցերը շուտով կարող են լուծում ստանալ՝ հետայսու բացառելով Լաչինի միջանցքի փակման կրկնությունը: Բայց իրականում ամեն ինչ այնքան էլ լուսավոր չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
Բանն այն է, որ ՄԱԿ-ի կոչը ունի այսպես ասած ընդամենը դեկլարատիվ բնույթ, ու դեռևս չեն ներդրվել այնպիսի մեխանիզմներ, որոնք աներկբա կդարձնեին նմանատիպ կոչերի իրագործումը: Գուցե դիվանագիտական իմաստով սա կարելի է հայկական կողմի համար գնահատել որպես հաղթանակ, բայց այն դեռևս չի երաշխավորում գետնի վրա որևիցե դրական արգասիքի ստացում՝ առնվազը հաշվի առնելով այն, թե ովքեր են մեր թշնամիները:
Ցավոք, հեղափոխությունից հետո, որը խոստանում էր երկիրն ավելի ուժեղ դարձնել, Հայաստանն աննախադեպ անկման ռեժիմում հայտնվեց՝ դառնալով ծաղրի առարկա, թշնամու ոտքի տակ փալաս, նույնքան չնչին, որքան մեկ դար առաջ, ու չնայած պատերազմից արդեն անցել է 2 տարուց էլ ավել ժամանակ, բայց էլի նույն անտերն ենք մնացել՝ ծայրաստիճան թուլ վիճակից ելք չգտած:
Այս իրավիճակում արդյոք թուրք-ադրբեջանական տանդեմը կանսա՞ միջազգային հանրությանը, եթե նկատի ենք առնում, թե ով է հնչող կոչերի հիմնական շահառու կողմը: Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ադրբեջանը Լաչինի միջանցքը բացի, ապա դա ոչինչ չի երաշխավորելու, քանի որ կարճ ժամանակ անց կարող է էլի փակել: Ընդ որում՝ եթե մեկին թվում է, թե Ադրբեջանը հենց այնպես միջանցքը բացելու է, ապա չարաչար սխալվում է այդ մեկ հոգին, քանի որ թուրքական դիվանագիտության ավանդույթների մեջ չի մտնում մարդասիրությունը. մինչև դիմացը մի բան չստանան, չեն բացելու: Հարցն էլ այն է, թե ի՞նչ են պահանջելու, կամ ի՞նչ է պատրաստ ազերիներին զիջել ՀՀ կառավարությունը:
Ցավոք, թուրքին բան զիջելու հարցում իշխանությունները չունեն կոմպլեքներ: Ինչ էլ ուզեն, տալու են՝ այն ներկայացնելով կա՛մ որպես բացարձակ հաղթանակ թուրքի նկատմամբ, կա՛մ՝ համազգային մասշտաբի հերոսություն՝ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման օրինակով, երբ ցայսօր էլ իշխանավորները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չստորագրեր ու թղթով չհանձներ պատերազմի ժամանակ զենքով պահած հայկական հողերը, տասնյակ հազարավոր երիտասրադներ էին դառնալու թուրքի ճարակ:

 

Այս նյութը դիտել են - 627 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook