- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երրորդ նախագահի հետ խիստ սերտ կապերով հայտնի Վովա Գասպարյանի ու ընտանիքի անդամների «ոսկորները լվանալուց» հետո իրավապահներն անցել են Միքայել Մինասյանի հորը՝ նրան նոր քրեական հետապնդման ենթարկելով: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանին, որ այժմ հետախուզման մեջ է գտնվում, մեղադրում են խոշոր կոռուպցիոն չարաշահումների համար:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Արա Մինասյանի կողմից կատարված ևս մեկ առերևույթ հանցավոր չարաշահման վերաբերյալ։ Մասնավորապես` պարզվել է, որ վերջինս, տնօրինելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամը:
Այսպիսով՝ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ՝ համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):
Այն, որ նախկիններն ու նրանց հարազատները երբեք չեն փայլել իրենց արդարամտությամբ ու կոռուպցիայի հանդեպ ատելությամբ, հայտնի փաստ է, սակայն պետք չէ մոռանալ, որ Հայաստանում քաղաքական դեմքերի կամ նրանց հետ փոխկապակցված մարդկանց շուրջ ընթացող իրավական պրոցեսները ամենից հաճախ կրում են քաղաքական ենթատեքստ: Օրինակ՝ հայտնի փաստ է, որ կոնկրետ Միքայել Միանսյանի հոր հետևից իրավապահներն ընկած են 2018-ից ի վեր, ինչը թերևս վերևից իջած կոնկրետ հրահանգի արդյունք է, իսկ այդ հրահանգի նպաակն էր հնարավորինս զսպել Միքայել Միանասյանի քաղաքական ախորժակն ու նրան չեզոքացնել քաղաքական դաշտից:
Բայց հետո կարծես թե Մինասյանը դադարեց առաջնային թիրախ լինել իշխանությունների համար՝ պայմանավորված նախևառաջ այն հանգամանքով, որ նա բավական արագ հասկացավ իշխանությունների ուզածն ու լքեց ակտիվ քաղաքականությունը՝ չգերագնահատելով սեփական հնարավորությունները:
Հիմա, փաստորեն, էլի առաջնային պլան է մղվել Մինասյանի հոր հարցը, ինչը էական դրվագ է ոչ այնքան իրավական իմաստով կամ ասենք նախկինների թալանը հետ բերելու, որքան՝ քաղաքական: Անմիջապես հարց է առաջանում՝ արդյոք հեղափոխական իշխանությունները նոր քաղաքական վտա՞նգ են զգացել Մինասյանից կամ Սերժ Սարգսյանից, որ որոշել են հիշել վերջինիս խնամուն: Շատ հավանական է, որ ամեն բան հենց այդպես է, ուղղակի հարց է, թե կոնկրետ ի՞նչ վտանգի մասին կարող է խոսք լինել:
Հավանական է, որ «Հայաստան» դաշինքի թուլացումից հետո իր մասին որոշել է հիշեցնել Սերժ Սարգսյանը, որ վերջերս կարծես թե որոշակի ակտիվություն է ցուցաբերում: Օրինակ՝ բոլորն են հիշում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ընդդիության հրավիրած ակցիան, որի ընթացքում ակտիվ էին թե՛ Սերժ Սարգսանը, թե՛ նրա թիմի անդամները: Կարելի է ասել, որ հենց նրանք էին կազմակերպել այդ ակցիան՝ հանդիսանալով դրա կորիզը:
Ասում են՝ շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանն այս անգամ ՀՅԴ-ի հետ միասին փորձի «ձեռնոց նետել» Նիկոլ Փաշինյանին՝ եթե ոչ անմիջապես վերցնելու իշխանությունը, ապա առնվազը թուլացնելու նրա քաղաքական դիրքերը: Սա՞ է պատճառը, որ իրավապահները որոշել են կսմթել երրորդ նախագահին՝ բռնելով նրա փեսայի թույլ կողմը: Խիստ հավանական է այս տարբերակը՝ չնայած մեծ հարց է այն, թե որքա՞ն այն արդյունավետ կլինի այն քաղաքական ուժի համար, որը, փաստորեն, շանտաժի միջոցով է փորձում լուծել իր խնդիրները՝ չունանեալով այլ արդյունավետ գործիքակազմեր:
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը
Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում