USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նիկոլահաճո դատավոր Ռուբիկ Մխիթարյանի լիազորությունները կդադարեցվե՞ն
2022-12-26 12:51:00
Տպել Տպել

Դեկտեմբերի 25-ին ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավոր Աննա Փիլոսյանի աշխատանքային լիազորությունները, ով "մեղավոր" էր այն բանի համար, որ 1-2 տարի ուշացումով է մի քանի վճիռ ուղարկել հասցեատերերին...

Հայտնի իրավապաշտպան և ընդդիմադիր հայացնքներ ունեցող Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար նրա կնոջը՝ Աննա Փիլոսյանին այդ "հանցանքի" համար զրկում են դատավորի լիազորություններից, իսկ արդյո՞ք այս իշխանությունները նույն "հանցանքի" համար դատավորի լիազորություններից կզրկեն նաև բազում նիկոլահաճո վճիռներ ընդունած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ով 2022 թ-ի հունվարի 24-ին իմ և գործընկերոջս բողոքի վերաբերյալ հրապարակած որոշումը 2022 թ-ի դեկտեմբերի 1-ին նոր ուղարկում է ինձ և որը ես ստանում եմ 2022 թ-ի դեկտեմբերի 14-ին (բոլոր ապացույցները առկա են)... Ստացվում է՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մոտ1 տարի ուշացումով է ուղարկում իր կողմից ընդունված որոշումը բողոքաբերներին...
Հետաքրքիր է, Հայաստանը "ժողովրդավարության բաստիոն" հռչակած Նիկոլ Անհողը և նրա ԲԴԽ նախագահը և նորաթուխ արդարադատության նախարարը դադարեցնելու են դատավոր Մխիթարյանի լիազորություններն այն նույն "հանցանքի" համար, որի համար դատավորի լիազորություններից զրկեց Աննա Փիլոսյանին... Համոզված եմ՝ ոչ... Ավելին, չի բացառվում, որ դատավճիռները և դատարանի որոշումները մոտ մեկ տարի անց հասցատերերին ուղարկող դատավորը կարող է ավելի լավ պաշտոնի անցնել, քանի որ նա բազում իշխանահաճո վճիռների հեղինակ է՝ սկսած հայտնի ընդդիմադիրների դեմ որոշումներ կայացնելուց վերջացրած, ըստ Գյումրիում տարածված ասեկոսեների՝ հայտի "դդում" մականունով մարդամեկի կողմից ՇՊՀ-ին վերաբերող քրգործերի փակումը ծիծաղելի հիմքերով օրինականացնելուց...
Գագիկ Համբարյան

Այս նյութը դիտել են - 981 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook