- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այս անգամ տարբեր էին արցախցիներիս գնումները, շատ տարբերվող աշխարհի մյուս երկրներից։ Ամեն տարի Ամանորի նախորդող օրերին առատ գնումներից դատարկվում էին խանութները։ Այս անգամ էլ Արցախում արտաքուստ թվում է` նույնն է, բայց ո՛չ, այն տարբերվող է... Եվ ինչո՞վ կամ գուցե ինչերո՞վ։ Չէ՛, սրտաճմլիկ խոսքեր չեմ գրի, երբ շատ-շատերի նման սիրտս դեռ դիմանում է անցած ու նոր դառնություններին, որով ապրում է Արցախը։
Այստեղ գնաճ չկա, որ նեղվենք, այստեղ տխրում ենք հերթականորեն տարբեր պարենային ապրանքների սպառման համար, երբ չգիտենք, թե երբ դատարկված դարակները այն շքեղ սուպերմարկետներում իրենց նախկին տեսքը կստանան։
Ձեռքով շոշափեցի այն մեկ կգ-անոց ալյուրը, նորից հետ քաշեցի... Նախորդ օրը մեկ կգ գնել էի, թող այս անգամ ուրիշը վերցնի։ 10-ական ձու հասավ գնորդներիս, վերջում մնաց չորս հատ։ Վաճառողուհին դրեց մի կողմ` սա էլ մեկ ուրիշի համար...
Այս օրերին ինձ թվում է` ամենատխուր մարդիկ խանութներ թե սուպերմարկետներ մտնող արցախցիներն են... Լուռ են, առանց խոսքի, երբ նկատում են, որ ձյան հալվելու նման սպառվում է ամեն ինչ։ Բայց ձյան հալվելուց ջուր է մնում, իսկ սննդի սպառվելուց, հակառակ մեր հոգում նստվածք տված ծանր զգացողությունից, ինքներս մեզ հուսադրում ենք` պիտի հաղթահարել, Հանուն Արցախի գոյության պիտի դիմանալ։
Սոված չենք և ոչ էլ քաղցի մատնված, բայց երբեմն ամաչում ենք ձայն հանել, որ չունենք... Անուններ չեմ տա, թե ինչեր չունենք, դրանք շատ են, ավելի հեշտ է ասել, թե ինչ ունենք....Լռում ենք ունեցողների կողքին, որ ժամանակին ձմեռվա պաշար են հավաքել...
Ասում էին` դժվար ձմեռ է մեզ սպասվում, պիտի դիմանանք։ Կարծում էինք` խոսքը սառնամանիքներին դիմանալու մասին է, պարզվեց` քաղցի սառնամանիքին պիտի դիմանալ ու դիմանում ենք։
Քաղցած չենք և ոչ էլ` սոված, բայց երբեմն հեռու-ն ենք գնում մեր մտածումներով` իսկ եթե սովածանա՞նք։
Աշխարհը հետևում է մեզ, հետևում է նաև մեզ սովի մատնելու մարմաջով տարված երկրին, որով չափվում է արցախցիներիս դիմացկունությունը։ Մենք մենակ չենք, տեր ու տիրական ունենք, հայությունն էլ մեզ հետ է, մեր խնայողությամբ մենք կփրկվենք, երբ գլուխներս բարձր մենք աշխարհին ենք նայում, աշխարհը` մեզ։
Նատաշա Պողոսյան
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ