- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Իր՝ հակասական հայտարարություններով լեցուն ասուլիսում երկրի ղեկավարը հանդես է եկել մի շատ ուշագրավ խոստովանությամբ՝ բացահայտելով, թե որն է այսօր իր գլխավոր պրոբլեմը: Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զիջումների վերջնակետը, այսինքն՝ այն, թե կոնկրետ որքան ու ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից, այսօր չի երևում:
Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ մի նոր բան չի բացահայտել՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ ՔՊ-ի այն տեսակետը, որ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը կարող է լուծել Հայաստանի բոլոր պրոբլեմները, իսկ հայությանն էլ ազատորեն շնչելու հնարավորւոթյուն տալ, սին է ու անհիմն:
Այս տեսակետը, ի դեպ, 2018-ից ի վեր քարոզվում է մինչև այսօր, իսկ գլխավոր քարոզչի դերում հանդես է գալիս նույն Նիկոլ Փաշինյանը՝ պարբերաբար ինքն իրեն հակասելով:
Վարչապետը փաստացի հերքել է ինքն իրեն ու ի ցույց դրել «խաղաղության օրակարգի» սնանկությունը, քանի որ եթե չկա այն վերջնակետը, որտեղ կարող է կանգ առնել թուրքի ախորժակը, չի կարող լինել և «խաղաղության օրակարգ», քանի որ այն ենթադրում է փոխադարձ պահանջներից հրաժարում ու միևնույն տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցում: Իսկ եթե անչափ է թուրքի ախորժակը, ապա մեզ մնալու է միայն այն զսպելու համար անհրաժեշտ գործիքակազմերի փնտրտուքը, որոնցից ամենաէականը վերականգնված բանակը կարող է լինել՝ մի բան,որ այսօր դեռևս անիրական է թվում:
Ցավն այն է, որ թուրքերի հավակնությունները զսպելու ուղղությամբ այսօր գործնականում ոչինչ չի արվում. Հայաստանի ներկայիս կեցվածքը, գլխիկոր կացությունն ու ունեցածից կամովին հրաժարումը միայն բորբոքում են թշնամու ախորժակը, որի ստրատեգիական նպատակը Կովկասը հայերից մաքրելն ու այն հարյուր տոկոսով թրքացնելն է:
Հայաստանը ոչ թե պետք է միակողմանի կերպով սպասարկի «խաղաղության օրակարգ» կոչվող թուրքական բլեֆը, այլ պատրաստվի պատերազմի, որը, ի դեպ, յոթ սարի հետում չէ՝ բացառելու 44-օրյայի սցենարի կրկնությունը:
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը
Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում