USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի շուրջ
2023-01-16 12:37:00
Տպել Տպել


Արցախը շարունակում է մնալ քաղաքական, տարածաշրջանային պրոցեսների հիմնական գեներատորը՝ իր ուղղությամբ կենտրոնացնելով բոլորի ուշադրությունը:

Մինչ թուրքերը շարունակում են փակ պահել Արցախի կյանքի ճանապարհը՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով իրենց գենետիկ անհամատեղելիության փաստը հայկական էթնոսի հետ, Արցախից այս օրերին միմյանց տրամագծորեն հակասող լուրեր էին ստացվում. դրանց մի մասի համաձայն՝ Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել հեռանալ Արցախից, մյուս մասի համաձայն էլ՝ Վարդանյանի հրաժարականի մասին լուրերը խիստ չափազանցված են: Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին Վարդանյանը շտապել էր հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ համարելով խիստ չափազանցված իր հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:
Արցախում հնարավոր արտահերթ ընտրությունների վերավերյալ խոսելիս Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ Արցախի ԱԺ խմբակցությունները ճգնաժամային այս իրավիճակում նպատակահարմար չեն համարում խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա. կա հստակ գիտակցում, որ հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը: Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:
Ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների էլ՝ Արցախի նախագահն ու պետնախարարը, քաղաքական ուժերը որոշել են առայժմ ձեռնպահ մնալ նոր խորհրդարանական ընտրություններից, պետնախարարարի փոփոխությունից։ Նախագահ Հարությունյանն էլ իր հերթին է որոշել չդիտարկել սեփական հրաժարականի հարցը, չցրել Ազգային ժողովը։
Ի՞նչը կարող էր այս իրավիճակում խաթարել Արցախի ներքաղաքական կյանքի անդորրրությունը, երբ թվում է՝ չի կարող լինել ավելի մեծ նպատակ, քան համատեղ ուժերով նույն Լաչինի միջանցքի բացմանը հասնելն է, խնդրին վերջնական ու համապարփակ լուծում տալը:
Պետք է նկատենք, որ հնչող վարկածխները տարբեր են:
Օրինակ՝ դրանց մեկի համաձայն՝ Վարդանյանի հրաժարականի հարցը շատ կտրուկ կերպով բարձրացրել է Ալիևը Ռուսաստանի ու Հայաստանի առաջ՝ ակնարկելով,որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված անբարեհույս իրավիճակի հիմնապատճառներից մեկն էլ հենց Վարդանյանի՝ Արցախում գտնվելու հանգամանքն է, ինչի հետևանքով Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի առջև կտրուկ կերպով դրել է Վարդանյանի հրաժարականի հարցը:
Մեկ այլ վարկածի համաձայն էլ, որը առավելապես շրջանառության մեջ են դրել իշխանամերձ որոշ փորձագետներ, գործ ունենք կազմակերպված խաղի հետ, իսկ բուն նպատակը Վարդանյանից հերոսի կերպար ստանալն է՝ հետագայում Հայաստան տեղափոխվելու հստակ հեռանկարով:
Ի դեպ՝ ՔՊ-ական շրջանակներից այս օրերին հնչող հայտարարությունների կամ հարցազրույցների մեջ նույնպես հստակորեն նկատվում է մտավախություն առ այն, որ Ռուբեն Վարդնյանը կարող է ինչ-որ պահից սկսած խաղալ նաև հայաստանյան քաղաքական դաշտում՝ մարտահրավեր նետելով Նիկոլ Փաշինյանին, ինչի պատճառով էլ, ըստ էության, որոշ ՔՊ-ականներ իրենց թիրախում են վերցրել Վարդանյանին՝ Արայիկ Հարությունյանից պահանջելով նրան վերահսկել:
Արցախի պետական շահը պահանջում է մաքսիմալ համախմբվածություն, բոլոր ներքին հնարավոր հակասությունների անտեսում, համազգային միաբանություն: Այս բարդ իրավիճակում, եթե բանը հասներ նոր ընտրություններին, պետնախարարի կամ նախագահի հրաժարականին, ապա շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես էր Արցախն այդ ամենը մարսելու. Ստեփանակերտում կարող էր առաջանալ անիշխանություն, ինչը, ի դեպ, թուրքերի մեծ երազանքն է՝ արագորեն փակելու Արցախի թեման՝ նպատակ, որին հասնելու ճանապարհին Բաքվին ու Անկարային ակնհայտորեն աջակցում են հայաստանյան իշխանությունները՝ գուցե նաև ելնելուվ Ռուբեն Վարդանյանից ունեցած վախերից, քանի որ շատ լավ հասկանում են, որ եթե Վարդանյանը կարողանա պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, ապա նրա հեղինակությունը կարող է խնդիր դառնալ ՔՊ-ի համար, որը լիարժեքորեն տապալել է Հայաստանը՝ մատնելով սեփական սնանկությունը:

Այս նյութը դիտել են - 756 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook