USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մատներս սառած են, բայց պիտի մի երկու խոսք գրեմ...
2023-01-18 18:30:00
Տպել Տպել

Մատներս սառած են, բայց պիտի մի երկու խոսք գրեմ...

Ասեմ, որ առավոտվանից նորից մնացել է Արցախը առանց գազի մատակարարման։ Երկժամյա հանգած էլեկտրական հոսանքի ժամանակ մեկտեղվում են երկու աղետ, երբ զրկվում ենք լույսից և գազից։
Շրջափակում, երբ մեր շուրջբոլորը ամեն բարձունք թշնամու ձեռքին է... Միջանցքի փակումը մեկ այլ տեսակ մեկուսացում է, երբ աշխարհից կտրված` մնացել ենք բորենիների շրջապատում։ Այս մեկուսացումը մահվան է տանում, բայց դեռ ողջ ենք արդեն 38 օր։
Միշտ մտածել եմ` եթե Ժաննա դը Արկի ժամանակներում ապրեի, ինձ էլ կվառեին իմ արդար ձայնի համար, բայց հիմա իրավիճակ է փոխվել, ոչ միայն ինձ, այլև 120 հազարի, եթե հնար լիներ, կվառեին, որ Արցախի հարցը փակվեր։
Իսկապես, եթե ռուսները 120 հազար ուկրաինացու շրջափակեին, աշխարհը կոռնար, բայց արցախցիների արյունը երևի թե երկրորդ « սորտ» է, որ աշխարհը խլացել է, նրա փոխարեն «հարևան» երկրի միապետն է ցնծում, որ կարողանում է իր սանձարձակությամբ ամեն օր մի նոր աղետ բերել մեր գլխին։
Այսօր առաջինից չորրորդ դասարանի աշակերտների համար ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Սփյուռքի հայ համայնքի կողմից հումանիտար օգնություն բերեցին։ Փոքրիկների համար նվերներ չէին, այլ` բանջարեղեն...
Այլ առիթով մտա 2-րդ դասարան։ Վերջին նստարանին մի կարմիր բազուկ (ճակնդեղ )կար դրված։ Զարմացա... Ասացին` երևի ինչ-որ աշակերտի բանջարեղենի կապոցից պատահաբար ընկել է հատակին, դրել են նստարանին, որ վաղը, ով կորցրել է, ետ վերցնի...
Կուրացա՛ծ աշխարհ, այսօր այդ աշակերտներն ուրախացան, որ բանջարեղենով են դպրոցից տուն գնում, բայց նրանց մեջ երևի մեկը կտխրի, որ իր բաժին բազուկը «կորցրել է»։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 772 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook