USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բռնության քարոզիչը
2023-01-21 12:54:00
Տպել Տպել

Արագածոտնի մարզի պարեկային ծառայության ստորաբաժանման բացման արարողությանը ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը գործնականում արել է բռնության քարոզ՝ կարևոր համարելով «կարգազանցի նկատմամբ ընդհուպ ուժային միջոց կիրառելը», քանզի դա, Փաշինյանի խոսքերով, լավություն է՝ մարդուն, պետությանը…
Անմիջապես հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եղավ սիրո ու հանդուրժողականության մասին քարոզները, որ հնչում էին հեղափոխության օրերին, իսկ հեղափոխական Փաշինյանն էլ հայտարարում էր՝ ոստիկանը ժողովրդինն է՝ այդկերպ փորձելով սիրաշահել իրավապահներին:

Երևի հանրությունը հեղափոխության մեսիջները լավ չէր ըմբռնել այդ ժամանակ, քանի որ հետո պետք է պարզվեր, որ այդ սերն ու հանդուրժողականությունն իշխանությունները քարոզելու էին ոչ թե սեփական համաքաղաքացիների, այլ ասենք թուրք-ադբեջանական տանդեմի համար, որ հայերս ցեղասպանին ատելու ու նրան պատասխանատվության ենթարկելու փոխարեն հանդուրժենք ու հրաժարվենք ռևանշից, Արցախը տանք ու հետ քաշվենք՝ ուրանալով սեփական անցյալն ու արմատները:
Եթե մի երկրում ամենաբարձր մակարդակով հնչում է ուժայիններին ուղղված կոչ՝ ջարդել-փշրելու, եթե հայտարարվում է, որ բռնությունը խրախուսելի է, ապա ինչպիսի՞ն կարող է լինել այդ պետության իրավապահ համակարգը:
Հաճախ այդ համակարգում առկա թերությունների ու պախարակելի երևույթների համար քննադատության թիրախ են դառնում դրա ղեկավարները, բայց, փաստորեն, դրանում շատ կոնկրետ անարդարություն կա, քանի որ եթե բոլորի վերադասն ուղիղ հրահանգ է տալիս այդ համակարգի մասնիկը կազմող պարեկներին՝ մարդակերությամբ զբաղվելու, ապա համակարգի ղեկավարին այլ բան չի մնալու, քան կատարել Փաշինյանի հրահանգը կամ ուղղակի հրաժարականի դիմում ներկայացնել, որից հետո նույն պաշտոնին կնշանակվի նույն վարչապետի մարդը՝ պատրաստ հանրությանը խժռելու:
Բռնությունն այն ամենավերջին գործիքակազմն է, որից պետք է օգտվեն թե՛ պարեկները, թե՛ նրանց մյուս կոլեգաները:
Պետությունը պետք է հասնի նրան, որ երկրում ձևավորվի համընդհանուր հարգանք՝ օրենքի հանդեպ, կուլտուրա, որի պարագայում է միայն, որ Հայաստանը կարող է հաջողված երկիր նկատվել, մինչդեռ Հայաստանն այսօր մի պատերազմող երկիր է, ուր պաշտպանական բյուջեն անգամ թերակատարվում է, երբ պետական բյուջեից մեկ տարվա համար դուրս գրելով մոտ 400 մլրդ դրամ գումար, պարզվում է, որ դրա 1/3-ն է միայն օգտագործվել, որի հետևանքով է նաև,որ այսօր երկրում քիչ չեն ողբերգական հրդեհների պոտենցիալ օջախ հանդիսացող զորանոցներ:
Այս ամենը մի բանի հետևանք է. իշխանությունների համար կարևորագույն խնդիր է դիտարկիվում ոչ թե պետականաշինությունը, այլ սեփական աթոռի անձեռնմխելիությունն այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի լուտանք ու քննադատություն էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը թափում նախկինների գլխին՝ նրանց մեղադրելով այն նույն մեղքերի համար, որոնք ինքն այսօր բազմապատկում է՝ ստիպելով նույնիսկ երանի տալ անցած-գնացած ժամանակներին:

Այս նյութը դիտել են - 877 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook