USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լոսանջելեսահայությանը մատնել են անտերության. ե՞րբ հայտնի կդառնա գլխավոր հյուպատոսի անունը
2023-02-02 10:22:00
Տպել Տպել

Հրատապ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ որքա՞ն պետք է Լոս Անջելեսի հայ համայնքը մնա առանց գլխավոր հյուպատոսի:

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դե յուրե գոյություն չունի:
Նախկին գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին, որի պաշտոնավարումը պետք է անչափ դրական գնահատել՝ նկատի ունենալով նաև հանրության ու լրատվամիջոցների համար նրա բաց լինելը, թափանցիկ աշխատելաոճը, փաստորեն, իշխանությունները չեն գտնում փոխարինող, ինչը բավական մտահոգիչ է՝ հաշվի առնելով Լոս Անջելեսում հայության մեծ թվի առկայությունը, ու չնայած հյուպատոսարանում կան աշխատակիցներ, որոշակիորեն այն շարունակում է մատուցել ծառայություններ, բայց կոնկրետ գլխավոր հյուպատոսի բացակայությունը ՌԴ-ից հետո ամենամեծ հայ համայնքն ունեցող երկրում խնդրահարույց փաստ է և թերևս դրական կողմից չէ, որ բնորոշում է ՀՀ իշխանություններին:
Բոլորին է հայտնի Հայաստանի ներկայիս վիճակը. Լաչինի միջանցքի շրջափակումը, երկրում առկա բազմաթիվ անլուծելի դարձած խնդիրները, սահմանին տիրող լարված մթնոլորտը, բանակում գրանցվող խորհրդավոր մահերը, որոնց թվին է, ըստ էության, նաև դասվում Ազատի ողբերգական դեպքը, շատ պարզ ցույց են տալիս, որ Հայաստանը կանգնած է փլուզման եզրին:
Ընդ որում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դիվանագիտական հաստատությունների, աշխարհում սփռված բոլոր հայ դիվանագետների համար օրախնդիր է դարձել հայրենիքին դրսից աջակցելը, այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք այս բարդ իրավիճակում կարող էին նեցուկ դառնալ հայկական պետության համար՝ ինչ-որ կերպ կասեցնելու կամ գոնե դանդաղեցնելու անկումը:
Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը կարիք ունի իր ողջ ռեսուրսների մեկտեղման, այնինչ, դիցուք, ՀՀ ԱԳՆ-ն չգիտես թե ինչով է զբաղվում, նույն Արարատ Միրզոյանի բանուգործի անունը որն է, ինչ իրավունքով են այս ողբերգական ֆոնին դրամ կուտակում ու ասենք սեփական տնեցիների բարեկեցիկ կենցաղն է՛լ ավելի ճոխացնում:
Հրատապ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ որքա՞ն պետք է Լոս Անջելեսի հայ համայնքը մնա առանց գլխավոր հյուպատոսի:
Սկզբում խոսակցություններ կային, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին են ցանկանում Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս նշանակել, բայց հետո պարզվեց, որ Միսակն այնքան էլ անբիծ մեկը չէ, ու թեման «ջրվեց»։
Հետո սկսեցին խոսել, որ «1in.am»-ի սեփականատեր Արման Բաբաջանյանը կարող է հավակնել այդ պաշտոնին, հետո տվեցին Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի անունը, և այսպես շարունակ: Բայց հետո պարզվեց, որ նման կարգի բոլոր խոսակցություններն ընդամենը խոսակցություներ էին, և ոչ ավելին:
Բնական հարց է առաջ գալիս՝ արդյոք այս իրավիճակը հետևանք է այն բանի, որ Հայաստանն օբյեկտիվորեն չունի համապատասխան կադրե՞ր, չկան արժանի դինավանագետնե՞ր՝ զբաղեցնելու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը, թե՞ խնդիրն այլ տեղ է, և շան գլուխն իրականում այլ տեղ է թաղված:
Առհասարակ պետք է արձանագրել, որ պետական ողջ ապարատն այսօր լցված է ոչ պրոֆեսիոնալ դեմքերով. այս իրավիճակը ստեղծվեց հեղափոխությունից հետո, երբ գրեթե բոլոր պրոֆեսիոնալ կադրերը նոր իշխանությունների կողմից հռաչկվեցին՝ նախկինների մնացուկ՝ դուրս շպրտվելով իրենց պաշտոններից, բայց այդպես էլ չփոխարինվելով արժանի նորերով:
Չնայած նախկին իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին՝ փաստ է, որ նրանց օրոք գուցե ոչ շատ, բայց պետական ապարատում կային բավարար թվով բանիմաց կադրեր, որոնք, լոկոմոտիվի դեր խաղալով, իրենց հետևից լավ թե վատ տանում էին համակարգերն ու թույլ չէին տալիս դրանց փլուզումը: Հիմա փաստացի Հայաստանը չունի այնպիսի փորձառու դիվանագետ, որ պատվով կկատարեր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպաատոսի կարևոր դիվանագիտական պարտականությունները, թե՝ ունի, ուղղակի քաղաքական առումով Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը միտումնավոր հարմար չեն գտնում նշանակել:
Միաժամանակ տարօրինակ է թվում ԱՄՆ-ում գործող հայկակական ավանդական կուսակցությունների լռությունը, մասնավորապես՝ նույն ՀՅԴ-ի: Հաշվի առնելով գլխավոր հյուպատոսի կարևոր դերը նույն Լոս Անջելեսի հայկական համայնքի, Հայաստանի հետ կապերի զարգացման և այլ հարցերում, խնդրին «մատների արանքով» նայելը չի կարող ողջունելի դիտարկվել, քանի որ այդ պասիվությունը հարվածի տակ է դնում հայ ժողովրդի ունեցած ռեսուրսը, ջլատում ուժերը:
Պետք է նկատենք, որ միայն Արմեն Բայբուրդյանը չէ, որ դրական հետք է թողել հյուպատոսարանում. նախկին հյուպատոսներ Արմեն Լիլոյանն էլ, Վալերի Մկրտումյանն էլ, մյուսներն էլ իրենց լուրջ ավանդն են ներդրել հյուպատոսարան-լոսանջելեսահայություն կապերի ամրապնդման գործում, և նախկիններից թերևս միայն Սարկիսովն ու Գրիգոր Հովհաննիսյանն են, որ կասկածելի հետագիծ են ունեցել: Օրինակ՝ նույն Հովհաննիսյանը զբաղված էր գրեթե բացառապես սեփական քավորի՝ «Ֆլեշի Բարսեղի» ու աներձագի՝ տխրահռչակ Վիկտոր Մնացականյանի բիզնեսների առաջխաղացմամբ, ինչի դիմաց Սերժ Սարգսյանի ու Բեգլարյանի թեթև ձեռամբ նրան հետո ուղարկեցին ԱՄՆ-ու որպես ՀՀ դեսպան:

Արարատ Միրզոյանը, որին թուրքերը քնքշաբար «Արաբատ» են անվանում, երևի դեռ չի գտել այն միակին ու անկրկնելիին, որ Լոս Անջելեսում կզբաղվի ոչ թե հայ համայնքի խնդիրներով, այլ ասենք թուրքական շահերի սպասարկմամբ, ճիշտ այնպես, ինչպես դա հաջողությամբ անում է ասենք Աննա Հակոբյանի ընկերուհի Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոնում դեսպան աշխատող:
Փոխարենը ՀՀ իշխող խունտան ջանում է ստեղծել տպավարություն, թե իբր ԱՄՆ-ի հետ ուզում են խորացնել առևտրատնտեսական կապերը. հայ-ամերիկյան ինչ-որ բիզնես պրոյեկտ են իբր ստեղծել, որի միջոցով հայաստանցի գործարարներին իբր հնարավորություն է ընձեռվում ԱՄՆ-ում վաճառել սեփական արտադրանքը: Ընդ որում՝ մարազմն այնտեղ է հասել, որ սեփական նախաձեռնությունը գովազդելիս պրոյեկտի հեղինակները գովազդային տեքստերում հատուկ ընդգծում են «ՀՀ գլխավոր հյուպատոսության բարձր հովանու ներքո» արտահայտությունը՝ կարծես իրենք իրենց ծաղրելով: Անհասկանալի է մնում՝ կոնկրետ հյուպատոսարանի գործառույթը՝ այն, թե կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվում այդ «բարձր հովանին», կացարանի գումա՞րն է տալիս հյուպատոսարանը, վիզաների հա՞րցն է լուծում, հատուկ միջոցներով դեպի բիզնես շուկաներ ճանապա՞րհ է հարթում հայկական արտադրանքի համար: Իբր դիվանագիտությունը շատ են «հորով-մորով արել», հիմա էլ պետք է հյուպատոսարանը բիզնես պրոյեկտներով զբաղվի՞…
Իրականում այս ամենի անվան տակ փողով այստեղ տասնյակներով ինչ-որ մարդկանց են պարբերաբար բերում՝ հայտարարելով, թե իբր Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանն է այդ ամենը կազմակերպում: Այսինքն՝ բացահայտ ստվերային խաղեր են տալիս բոլորի մեջքի հետևում, ինչը ծնում է մի շատ հասարակ հարց՝ ԱԳՆ-ում ինչպես են այս ամենին վերաբերվում, կոնկրետ Արարատ Միրզոյանը տեղյա՞կ է այս ստվերային գործընթացների մասին, իսկ գուցե հենց նրա ուղիղ հրահանգավորմա՞մբ է այս ապօրինությունը տեղի ունենում, և չխախտվող լռությունն էլ միայն այն կեղտերի մասին է վկայում, որոնք խնամքով թաքցված են հանրությունից:
ՀՀ ԱԳՆ-ից ավելին երբեք պետք չէ սպասել,և ասվածի առհավատչյան Արարատ Միրզոյանի ձեռամբ փոխարտգործնախարար կարգված նրա իսկ նախկին օգնականն է, որ չգիտես՝ ինչացու է, որ ցեղատեսակին է պատկանում:

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 4682 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook