USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Տուշոնկա շոուի» ռեմեյքը. ի՞նչ է ծրագրել Ալենը
2023-02-07 11:17:00
Տպել Տպել

Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Սեյրան Օհանյանի շուրջ ընթացող գործընթացները, պատասխանելով հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Սեյրան Օհանյանի հետ կապված գործողությունները նույն «Մանվել Գրիգորյան օպերացիայի» կրկնությունն է, ասել է. «Իշխանությունը օպերացիաներ չի իրականացնում: Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, դատարանում գործ կա, և ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ, առավել ևս, որ Մանվել Գրիգորյանը ողջ չէ: Եթե ինչ-որ մեկը ուսադիր ունի, կա՛մ իր փայատերերը, կա՛մ իրեն հրաման տվողները տարբեր կոչումներ են տվել, դա չի նշանակում, որ իրենք օրենքի առաջ հավասար չեն»:
Սեյրան Օհանյանի և որոշ այլ պատգամավորների նկատմամբ հարուցվելիք քրեական գործերի մասին խոսվում էր դեռ սրանից առաջ: Առաջին էտապում, ըստ երևույթին, իշխանությունները կփորձեն փակել Սեյրան Օհանյանի թեման, եթե հաջողեն, կանցնեն ընդդիմության մյուս ներկայացուցիչներին՝ իրենց կողմից բեմադրված շոուից առավելագույն քաղաքակ կապիտալ քամելով:
Իշխանությունների նպատակը, իհարկե, հստակ է. փորձում են, մի կողմից, շեղել հանրության ուշադրությունը բազմաթիվ գոյաբանական խնդիրներից, մյուս կողմից՝ ճնշել ընդդիմությանը՝ անայլընտրանքային քաղաքական ուժ դառնալու նպատակով, և քանի որ կարծում են, որ այդ նպատակակետին հասնելու համար ամենալավ ձևը «հեղափոխական մեթոդաբանության» կիրարկումն է, տվել են իբր ամբոխահաճո մեթոդներով սեփական քաղաքական խնդիրների լուծման մեկնարկը:
Ալեն Սիմոնյանի՝ Մանվել Գրիգորյանին վերաբերող հարցի պատասխանն իսկապես անբարոյական է, քանի որ նա, ըստ էության, նույնիսկ հիմա չի ուզում ընդունել այն իրողությունը, որ «տուշոնկա շոուն» ամբողջությամբ կեղծիք էր, որի նպատակը հողերի հանձնումը հնարավորինս հեշտացնելն էր՝ հանրության «աչքին թոզ փչելով»: Հիմա էլ, նույն բանն են անում Սեյրան Օհանյանի դեպքում, ուստի մեծ է հավանականությունը, որ հերթական դավադրությանն են պատրաստվում՝ դրանից առաջ սեփական ճանապարհը մաքրելով:
Ինչպես Մանվել Գրիգորյանի, Օհանյանի դեմքում ևս շոուն մատուցվում է «արդարության ու հավասարության սոուսով»՝ կոծկելու այն իրական նպատակները, որոնք ընկած են այս ամենի հիմքում:

Այս նյութը դիտել են - 1607 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook