USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՔՊ-ական հումանիզմի հակառակ երեսը. Թուրքիան կա ու մնալու է թշնամի
2023-02-16 11:31:00
Տպել Տպել

 

Թուրքիայից վերադառնալուն պես արտգործնախարար Միրզոյանը ԱԳՆ-ում Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ. ծրագրի մեկնարկի արարողության շրջանակում ունեցած իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ բարձր՝ արձանագրելով, որ Հայաստանը շարունակում է գտնվել անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Միրզոյանը որպես առաջնային սպառնալիք է մատնանշել Լաչինի միջանցքում առկա ճգնաժամն ու 44-օրյա պատերազմի հետևանք հանդիսացող հումանիտար խնդիրների չլուծված մնալը՝ գերիներից՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների զավթումը:
Թուրքիայի երկրաշարժից մեծապես մտահոգված ու թուրք ժողովրդի հետ իր վիշտը Չավուշօղլուի գրկում կիսած Արարատ Միրզոյանը տեղյա՞կ է՝ որտեղից են բխում այն բոլոր սպառնալիքները, որոնք ինքը նկարագրել է՝ հույս ունենալով, որ եվրոպացիները կխղճան Հայաստանին ու մի բան կանեն:
Բանն այն է, որ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի պրոքսի պետությունն է՝ Անդրկովկասում, և Բաքվի՝ Հայաստանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունն ուղիղ արտացոլանքն է թուրքական պետական քաղաքականության՝ չհաշված այն, որ նույն 44-օրյա պատերազմում Ալիևի արձանագրած հաղթանակը երբեք իրականություն չէր դառնա, եթե նրան շատ ակտիվորեն չաջակցեր Անկարան: Պատերազմում հայկական կողմի պարտության հիմնական հեղինակը հենց Թուրքիան է ու հետո միայն Բաքուն, և սա փաստ է:
Այս իրողությունը հատկապես կարևոր է արձանագրել՝ Հայաստան-Թուրքիա իմիտացիոն սիրավեպի հանգամանքը հաշվի առնելով: Հարց է ծագում՝ քանի՞ գրոշ արժե Թուրքիայից Հայաստանի հասցեին Քըլըչի կամ Չավուշօղլուի բերանով հնչող շնորհակալական ուղերձները, եթե Անդրկովկասն ապակայունացնող թիվ մեկ ուժ Թուրքիան, փաստորեն, շարունակում է մնալ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի իրական հեղինակը:Խոսում են Մարգարայի կամուրջը վերակառուցելու, սահմանները բացելու և այլնի մասին: Ո՞ւմ է պետք այդ կամուրջը կամ բացվելիք սահմանը, եթե Թուրքիայի փոքր եղբայրը շարունակելու է կտոր-կտոր տաշել Հայաստանը, դուրս չի բերելու իր զորքերը բռնազավթված տարածքներից, շարունակելու է սպառնալ պատերազմով, իսկ Թուրիքան էլ՝ ծափ տալ ու զվարճանալ՝ միաժամանակ կեղծավորաբար Երևանին ժպտալով: Հայ-թուրքական հարաբերություններում նկատվող ձնհալը կունենար ինչ-որ իմաստ միայն այն դպքում, եթե Անկարան սկսեր զսպել Ադրբեջանին ու իսկապես նպատակ ունենար՝ տարածաշրջանը կայունացնելու: Այնինչ ստացվում է, որ «փափուկ բարձ դնելով» հումանիստ Երևանի գլխի տակ՝ Էրդողանն էլի իր ստոր քաղաքականությունն է առաջ տանելու՝ Հայաստանի գոյությանը սպառնալով:
Միրզոյանի բարձրացրած խնդիրների առաջնային հասցեատերը պետք է Թուրքիան լինի, այլ ոչ թե ուրիշները:

Այս նյութը դիտել են - 581 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook