USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այն պատկերացումն էր, թե ժողովուրդը այս երկրի թշնամին է, որից ինչ-որ բան են թաքցնում, այնինչ բանակցողը ժողովրդի անունից պիտի ներկայանա...
2023-03-03 22:17:00
Տպել Տպել

Երեկվանից տարբեր տեղեկատվական աղբյուրներ պարզաբանում են մարտի 1֊ի բանակցությունների մասին։

Ժողովրդի հետ անկեղծ պետք է լինել, հակառակ դեպքում` ավելորդ են դառնալու բոլոր տեսակի հայտարարությունները։
Ինչու՞ օրեր անց ենք տեղեկանում բանակցությունների «մանրամասնություններին», մի՞թե դա թերացում չէ մերոնց կողմից, որ թույլ է տրվել ադրբեջանական կողմին ավելին ասել, քան մեզ կտեղեկացնեին։
Ադրբեջանական մամուլի տեղադրած մի նկարով ենք տեղեկացել, թե ովքեր են բանակցողները։ Արդյո՞ք կարիք կար թաքցնելու... Ադրբեջանական կողմը հաստատում էր, թե բանակցություններն ընթանում են ինտեգրման ճանապարհով, հայկական մամուլի մի աղբյուրից տեղեկանում ենք, որ այցելել են հանքավայր, մյուսով հայտնում են հաջորդ հանդիպմանը մոնիտորինգի հավանականության մասին...
Այն պատկերացումն էր, թե ժողովուրդը այս երկրի թշնամին է, որից ինչ-որ բան են թաքցնում, այնինչ բանակցողը ժողովրդի անունից պիտի ներկայանա...
Հուսանք` սա դաս կլինի, հենց նման տարանջատումն է բերում անվստահություն, որից պետք է զերծ մնալ, շրջափակման զրկանքներ տանող արցախցիներս արժանի չենք նյարդեր սղոցող տարաբնույթ տեղեկությունների, գոնե մեզ խնայել է պետք, հասկանալ, որ երկրի գոյության առանցքում առաջնայինը ժողովուրդն է, որի հետ պետք է պարզ լինել, խոսել նրա հետ առանց տողատակերի...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 999 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook