USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ո՞վ է Վովան, իսկ ով՝ Վարդան Ղուկասյանը
2023-03-29 12:30:00
Տպել Տպել

Փորձելով կոծկել սեփական հանցագործություններն ու իրական դեմքը՝ դատարանների դռներն ընկած Գասպարյան Վովան ջանացել է վարկաբեկել հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանին՝ այդպիսով տքնելով արդարացնել նրա նկատմամբ իր կատարած ստորություններն ու ինք զինք անմեղ հռչակել:

Վովան՝ Ղուկասյանի անձնական թշնամին է, և այդ մասին գիտեն բոլորը:
Հայտնի է, որ մարդու մասին չի կարելի կարծիք կազմել նրա թշնամիների խոսքերի հիման վրա, քանի որ օբյեկտիվորեն նրանք չեն կարող գովաբանել իրենց հակառակորդին:
Միաժամանակ հայտնի է նաև, որ ինչ-որ մեկի խոսքը որպես հիմք ընդունելուց առաջ նախ հաշվի են առնում տվյալ անձի ով լինելը, անցած ուղին ու բարոյական նկարագիրը:
Այս դեպքում նույնպես Վովան շահեկան վիճակում չի կարող դիտարկվել, քանզի այնպիսի այլասերություն, ինչպիսին որ Վովան է իր կողմից երբևիցե ղեկավարված կառույցներում տարածել, երբեք ոչ մի տեղ չի եղել:

Իսկ ինչպիսի՞ նկարագրի տեր է Վարդան Ղուկասյանը:
Օրինակ՝ նրա ծառայողական բնութագիրն ընթերցելիս մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է գտնել գոնե մի ծեղ, որը վատ կողմից կբնութագրեր տվյալ անձին:
Բնութագիրն ընթերցելիս պարզ է դառնում, որ Ղուկասյանը ուժային համակարգին հարազատ մարդ է, որ պաշտոնների է հասել զրոյից՝ շնորհիվ իր անբասիր աշխատանքի ու նվիրվածության: 1999-ի հոկտեմբերից ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ու նշանակվելով ռազմական ոստիկանության վարչության ընդունիչ-բաշխիչի բուժակի պաշտոնին՝ Ղուկասյանը հետո պետք է քայլ առ քայլ նվաճեր ուժային համակարգը՝ զբաղեցնելով այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնները՝ խրախուսվելով ինչպես ՀՀ պաշտպանության նախարարի, այնպես էլ ՀՀ ոստիկանության պետի կողմից:
Ասել կուզի՝ նրան պազիկի վարորդից միանգամից, ասենք, միլպետ չեն նշանակել կամ՝ ՌՈ պետ այնպես, ինչպես ընդունված էր «Վովայի դարում», այլ մարդն իր քրտինքով կարողացել է ծառայողական առաջխաղացում ունենալ՝ ցուցաբերելով գերազանց արդյունքներ:
Ի դեպ՝ համակարգից էլ հեռացել է սեփական դիմումի համաձայն, այլ ոչ թե հեռացվել, ինչպես պնդել է Ոստիկանության հերն անիծած մարազմատիկ Վովան՝ փորձելով աչոկ հավաքել:
Իսկ ի՞նչ հետք է թողել Վովան համակարգում:
Բացի ավերակներից ուրիշ ոչինչ:
Միայն մի փաստ. եթե Վովան իսկական սպա լիներ, ինչպես փորձել է ինքն զինք հանրությանը մատուցել, ապա նրա ղեկավարած համակարգում կոնկրետ Նարեկ Մալյան չպետք է լիներ:
Ո՞վ էր Նարեկ Մալյանը:
Սա Վովայի կոֆե եփողն էր՝ զուգահեռաբար կառավարելով ոստիկանական ֆեյքերի տխրահռչակ ֆաբրիկան, որ ստորագույն մեթոդներով կոտրում էր մարդկային ճակատագրեր: Ընդ որում՝ Մալյանն իր չարագործություններն անում էր ոչ միայն Վովայի գիտությամբ, այլև նրա ուղիղ թելադրանքով: Վովան Ոստիկանությունը սարքել էր սեփական կնոջ դուքյանն ու ինչպես ուզում, այնպես էլ այն այլասերում էր՝ միաժամանակ, սակայն, իր համար կոֆե դնողի կողմից փիառվելով:
Եթե տղամարդ ես, ապա գոնե դատավճիռդ արժանապատվորեն ընդունիր. բոզալաց մի՛ տուր:

Այս նյութը դիտել են - 1512 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook