USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վերևում թառած` երկիր են քերում, մաշում մարդկային սրտեր, նետում մեզ թշնամու երախը...
2023-04-05 21:43:00
Տպել Տպել

«Թող համարեն մեր քայլը դավաճանություն, բայց ոչ մեզ` դավաճան»։
Հովիկ Աղազարյան

Սա քպ֊ական պատգամավորի` ինձ անհասանելի մտքի ճամարտակում է, որը չեմ կարողանում ընկալել։
Սովորաբար հայոց լեզվում գործածական է հակադիր իմաստ արտահայտող պարադոքսը` դանդաղ երթաս, շատ երթաս, թանկից էժանը չկա...Բայց սա նոր է, այս տիպի մարդկանց կողմից դրականորեն ընկալվող, երբ իրենց կատարած քայլը կարելի է համարել դավաճանություն, բայց կատարողը դեռևս դավաճան չէ։ Սրանց երևի թե հասանելի չէ, որ հայրենիքի տարածքներ հանձնելը դավաճանություն է, իսկ հանձնողը` դավաճան։ Երբեմն ինձ թվում է` սրանք վաղը ասելու են` մածունը սև է, մի ստվար հատված հաստատելու է նրանց մտքի փայլատակումը։ Փաստորեն սրանք ընդունում են իրենց դավավաճանական գործողությունը` բացառելով իրենց դավաճան լինելը։
Հետևություն` ուրեմն Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելը կարելի դիտել դավաճանություն, բայց իրենք դավաճան չեն։ Հայաստանի սահմանակից տարածքները թշնամուն հանձնելը գործողություն է, այդ քայլը գուցե դավաճանություն դիտվի, բայց իրենց չպիտի դավաճան համարեն, որ հանձնել են հայրենիք։ Երևի սրանք կարդարացնեն նաև դարերի պատմության մեջ մնացած դավաճան Վասակին, որ նրա քայլը` պարսիկների կողմն անցնելը, ընդամենը դավաճանություն է, բայց նա դավաճան չէ։ Սրանք վաղը կարդարացնեն նրանց, ովքեր գաղտնի տեղեկություններ են փոխանցել թշնամուն, այսինքն` կատարած քայլն է դավաճանություն, նրանք դավաճան չեն։
Սրանց հասկանալ չի լինի, երբ նույն կեղտաջուրն են խմում, բայց բարձրաձայնում, թե պայքարում են հանուն հայոց պետականության։
Ի՞նչ պետականության մասին է խոսքը, երբ վաղուց են խարխլել պետականության հիմքերը` թքոտելով, կեղտոտ բառապաշարով, արհամարհանքով, հարայ-հրոցով, տղայական «արա-յախառն» խոսվածքով, բռունցքների շարժումներով...Մնացել է մի բան` «պատի տակ» կանչելը իրենց հակադրվողներին` նրանց հետ հաշիվներ մաքրելու համար։
Եվ այսպես վերևում թառած` երկիր են քերում, մաշում մարդկային սրտեր, նետում մեզ թշնամու երախը...Դրանք քայլեր են, որոնք այդ պատգամավորի կարծիքով ընդամենը դավաճանություն կարելի է համարել և ոչ իրենց` դավաճաններ։ Անզորության ենք մատնվել, անհրաժեշտություն է դարձել այդ իշխանությունից ժամ առաջ ազատվելը, թերևս սա է մեր միակ փրկությունը։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 772 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook