USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կոռուպցիան՝ Էջմիածնում. ինչպե՞ս է նորապսակ Դինուլն օգնում ամուսնուն հարստանալ
2023-04-07 11:16:00
Տպել Տպել

ԶԼՄ-ներից մեկի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ի ցույց են դնում ՔՊ-ական քաղաքապետի «կառավարչական տաղանդի» ողջ հմայքը: Չնայած այն փաստին, որ Գնումների մասին օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետն արգելում է փոխկապակցված անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, Դինուլը համայնքապետարանի կարիքների համար անհրաժեշտ սեղմված բնական գազի գնման պատվերը տվել է իր ամուսնու՝ Արամ Միրզոյանի հոր՝ Աշոտ Միրզոյանի անունով գրանցված գազալցակայանին:

Եթե նման բան տեղի ունենար նախկինների օրոք, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի բոցաշունչ ելույթներ կունենար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից՝ անարգանքի սյունին գամելով ողջ իշխող քաղաքական էլիտային՝ մեղադրելով համակարգային կոռուպցիայի համար: Այնինչ փաստն այն է, որ նույն այդ համակարգային կոռուպցիան այսօր ուղղակի կուլ է տվել պետական համակարգը՝ օգնելով հեղափոխականներին մի լավ հարստանալ:

Այդ իրողության մի դրսևորում էլ Էջմիածնի քաղաքապետարանում է գրանցվել, երբ, փաստորեն, առանց մրցույթի Դինուլի ամուսնուն հնարավորություն է ընձեռնվել լցնել սեփական «բումաժնիկը», որի հարստությունից է կախված նրա տիկնոջ երջանկությունը: Դժվար չէ պատկերացնել, թե Դինուլի պաշտոնավարման այս ողջ ընթացքում քանի-քանի նման դեպքեր են եղել՝ նրան մոտ մարդկանց մասնակցությամբ և այդ ամենի արդյունքում որքան հավելյալ փող է մուտք գործել տիկնոջ գրպանը՝ ի հաշիվ պետական միջոցների:
Նման պատկեր է տիրում այսօր ամբողջ պետական համակարգում՝ անկախ այն բանից, թե իշխանություններն իրենց հրապարակային ելույթներում ինչ են ասում ու խոսում:

Այս նյութը դիտել են - 1429 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook