USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Նոր Հայաստանում» Ադրբեջանի դրոշը դարձել է սրբություն
2023-04-20 13:01:00
Տպել Տպել

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արման Նիկոլյանին հաջորդ իսկ օրն արգելել են մուտք գործել պետական կառույցներ:Նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։

Ուշագրավ է, որ այս տեղեկությունը հանրությանն առաջինը հայտնել է իշխանական «ՀԺ»-ն, ինչը նշանակում է, որ Նիկոլյանի հանդեպ սկսված հալածանքն իշխանությունները մտադրվել են ներկայացնել որպես իրենց կողմից հերոսություն, ինչը, իհարկե, խայտառակություն է, քանի որ ՀՀ քաղաքացուն իշխանությունները հալածում են փաստացի մեկ բանի համար՝ թշնամու եղկելի խորհրդանիշը Երևանում այրելու՝ քայլ, որը հանրության ճնշող մեծամասնության կարծիքով՝ ոչ միայն ադեկվատ է, այլև՝ հայրենասիրական՝ թույլ չտալու, որ երևանում որևիցե կերպ ծածանվի Ադրբեջանի դրոշը:
Սա կարելի է չափազանց խոսուն ցուցիչ համարել՝ նորհայաստանյան արժեհամակարգի իմաստով. իշխանությունները ոչ միայն քարոզում են, այլև գործնականում անում են ամեն ինչ, որպեսզի թուրքերի հասցեին մի թթու խոսք ասելուց կամ արարք գործելուց առաջ հայ մարդը ստիպված լինի 7 անգամ մտածել ու հետո միայն գործել նույնիսկ սեփական հայրենիքում, և սա՝ այն դեպքում, երբ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ադրբեջանական իշխանությունները տասնամյակներ շարունակ հայատյացության ինչպիսի դոզա են ներարկում սեփական հանրությանը, ինչպես է այդ երկրում պետական մակարդակով խրախուսվում հայատյացությունը:
Այս ամենի ֆոնին արդյոք ՔՊ-ական իշխանությանը թշնամու գործակալ համարելը կարելի՞ է չափազանցություն համարել… Ցավոք, իշխանություններն անում են ամեն ինչ՝ նույնիսկ իրենց կողմնակիցներին շանս չթողնելով՝ արդարացնելու Նիկոլ Փաշինյանի վարած վտանգավոր քաղաքականությունը:

Այս նյութը դիտել են - 3920 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook