USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հերոսների ծնողները՝ Փաշինյանների լարած թակարդում. ո՞րն է հեռահար նպատակը
2023-05-18 10:20:00
Տպել Տպել


Իշխանությունները չեն դադարում հայտնվել տարբեր սկանդալների կենտրոնում: Հիմա էլ լրատվական դաշում մեյնստրիմային է դարձել Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ կատարվածը, երբ չնայած որ «Հայկական ժամանակը» տարածել էր տեղեկություն այն մասին, թե իբր վարչապետի որդուն առևանգել են, բայց հետո պարզվել էր, որ նման բան տեղի չի ունեցել: Կան հիմքեր՝ պնդելու, որ գործ ունենք սարքած գործի հետ:

Ուժայինները ձերբակալել էին 44-օրյա պատերազմի մասնակիցների այն ծնողներին, որոնք առնչություն էին ունեցել Աշոտ Փաշինյանի «առևանգման» հետ:
Ընդ որում՝ հայտնի է դարձել, որ ծնողներից Գայանե Հակոբյանն ունի առողջական խնդիրներ, ասել կուզի՝ ձերբակալման հետևանքով կարող էր և զոհ լինել: Ուշագրավ են ստացվել ականատեսների նկարագրությունը, թե ինչպես են ոստիկանական ուժերը բերման ենթարկել ծնողներին: Նրանք պատմել են, որ բերման ենթարկման պրոցեսը տեղի է ունեցել բացառիկ դաժանությամբ ու լկտիությամբ:
Սա, իհարկե, խայտառակություն է ու ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, թե որքան խորն է այն փոսը, որի մեջ գտնվում է Հայաստանը ոչ միայն արտաքին ճակատում տեղի ունեցող պրոցեսների հետևանքով, այլև՝ ներքին:
Կգտնվի՞, արդյոք, աշխարհում որևիցե երկիր, որտեղ վարչապետի որդին փաստացի մասնակից դառնա հասարակության ամենախոցելի խավը դարձած մարդկանց դեմ հյուսված դավադրության՝ դավադրություն, որի նպատակը կարող է լինել ինչպես Նիկոլ Փաշինյանից զոհի կերպար ստանալը, այնպես էլ նույն զոհվածների ծնողների վարկաբեկումը:
Եվ այս ամենը տեղի է ունենում արտաքին ճակատում Հայաստանի համար ակնհայտ անբարենպաստ զարգացումների ֆոնին, երբ լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվել Հայաստանի անվտանգությունը, իսկ շատերն ուղղակիորեն համոզված պնդում են, որ մեծ պատերազմի վտանգը միանգամայն իրական է դարձել: Ծաղրի առարկա կամ ոստիկանների բաժին ծնողներին դարձնելով՝ ի՞նչ ուղերձ է ցանկանում իշխանությունը հղել հայ հասարակությանը, արդյոք ա՞յն, որ ծակ են բոլոր նրանց գլուխները, որոնք հայրենիքի համար պատրաստ են վտանգի տակ դնել իրենց կյանքը:
Դժվար չէ պատկերացնել՝ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե հասարակության մեջ խորանա հիասթափությունն ու ինքնազոհողության գնալու կամքը մի դեպքում, երբ կարող է լինել 44-օրյա պատերազմի յուրատեսակ կրկնություն:

Այս նյութը դիտել են - 1107 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook