USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դատարանի աննախադեպ որոշումը. ո՞րն է դրա հիմնական ուղերձը
2023-05-20 09:58:00
Տպել Տպել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին 1 ամսով կալանավորելու մասին: Սա աննախադեպ որոշում է դատարանի կողմից, քանի որ մինչ այս զոհված զինծառայողների մայրերի դեմ դատարանը նմանօրինակ որոշումներ չէր ընդունել՝ չնայած իշխանությունների կողմից նրանց նկատմամբ պարբերաբար գործադրվող բռնություններին ու անպատվություններին, որոնք զրոյացնում են ոչ միայն ՔՊ-ական իշխանության, այլև թերևս ողջ երկրի վարկանիշը, քանի որ մինչ նորմալ երկրներում փառաբանում են իրենց հերոսներին ու նրանց ծնողերին, մեզ մոտ արհամարհում ու նվաստացնում են նրանց:
Անկասկած, գործ ունենք իշխանությունների կողմից ուղիղ կերպով իջեցված հրահանգի հետ, և խոսել տվյալ դեպքում որևիցե արդարադատության մասին, ուղղակի միամտություն կլիներ, քանի որ եթե Հայաստանում ինչ-որ տեղ ինչ-որ չափով դեռ մնացել էլ է արդարություն, ապա՝ ոչ քաղաքական խնդիրներին վերաբերող հարցերում:
Զոհված հերոս որդու մոր նկատմամբ գործադրված այս բռնությունը, որին, փաստորեն, տվել են «օրինական» փաթեթավորում, չի փոխում խնդրի էությունը, իսկ Աշոտ Փաշինյանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես ընդամենը խայծ՝ նետված հասարակությանը:
Այս դատավճիռը նախազգուշացում է այն մասին, որ իշխանությունները մտադիր չեն որևիցե բանի առաջ կանգ առնել կամ հաշվի նստել մարդկային բարոյականության նորմերի կամ ասենք օրենքների հետ. օրենքն էլ են իրենք այլևս, բարոյականությունն էլ: Իշխանությունների մտահղացմամբ զոհվածի ծնողի հանդեպ իրագործված այս խայտառակութունը պետք է ազդանշան դառնա նաև մյուս ծնողների համար՝ լռելու ու համակեպվելու:
Միակ բանը, որ իշխանություններն այսօր առաջարկում են զոհվածների կամ գերեվարվածների ծնողներին, լուռ սգալն ու ատամները կրճտացնելն է, մինչդեռ եթե իսկապես ՔՊ-ն հավատարիմ լիներ իր լոզունգներին, այսօր ողջ պետական մեքենան պետք է լծված լիներ ծնողներին հուզող խնդիրների լուծմանն ու նրանց նկատմամբ հոգատարության ցուցաբերմանը, այլ ոչ թե զրոյացներ Հայաստան պետության՝ առանց այն էլ գահավիժող վարկանիշը:
Գ.Մ.

Այս նյութը դիտել են - 1113 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook