USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փաստաբանների ահազանգը. ոստիկանական բեսպրեդելն այլևս սահմաններ չի ճանաչում
2023-06-13 11:46:00
Տպել Տպել

Ոստիկանական բեսպրեդելն այլևս սահմաններ չի ճանաչում: Բանը հասել է նրան, որ խնդրի մասին սկսել են ահազանգել դատապաշտպանները, որոնք ոչ միայն անձամբ ականատես են դարձել ոստիկանական գազանություններին՝ ուղղված քաղաքացիների դեմ, այլև տեսել են, թե ինչպես են «օրենքի պահապանները» խոշտանգում նույնիսկ փաստաբաններին: Մամուլի ասուլիս հրավիրած փատաբաններից մեկը, օրինակ, պատմել է, թե ինչպես են ծխախոտով այրել մի փաստաբանի քիթը՝ նրան հասցնելով լուրջ մարմնական վնասվածքներ: Մեկ այլ փաստաբան էլ պատմել է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկված քաղաքացուն գցել գետնին և 5-6 հոգով նրան ծեծի ենթարկել և այսպես շարունակ:

Ոստիկանների կողմից բռնության կիրառման մասին փաստող օրինակները չափազանց շատ են: Օրինակ՝ ամենավեջիններից մեկը Երևանում անցկացված գինու փառատոնի ժամանակ նկարահանված այն կադրերն էին, որոնցում երևում է, թե ինչպես է ուժայիններից մեկը հարվածում քաղաքացուն՝ վերջինիս տապալելով գետնին, և մարդն ուշաթափվում է: Մյուսը քրեականի պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքն էր և այսպես շարունակ: Հիմա բանը հասել է նրան, որ փաստաբանների են ոստիկանները ծեծում, ինչն ուղղակի վկայությունն է այն բանի, որ Հայաստանում ի պաշտոնի օրենքի պահապանները վերածվել են այն ոտնահարող առաջնային սուբյեկտների:
Ինչի՞ հետևանք է սա: Իհարկե, նախևառաջ պետք է այս ամենում տեսնել իշխանական ամենաթողություն ու Ոստիկանությանն ամենաբարձր մակարդակով հովանավորելու հետևանքով առաջ եկած լկտիություն: Լկտիացել է ուժային համակարգը՝ ունենալով քաղաքական իշխանություններից լրջագույն «պռախոդ»: Սրա դիմաց իշխանություները ոստիկաններից պահանջում են բացարձակ հնազանդություն ու հլու-հնազանդ ծառայություն: Ավելին՝ իշխանություններին միանգամայն ձեռնտու է վարկաբեկված Ոստիկանությունը, քանի որ նման կերպ իրենցից ունեցած կախվածությունն ավելի է մեծանում, ու սրանք միմյանց հետ կապվում են ընդհանուր պորտալարով:
Բայց ամենամեծ հարցն առաջանում է՝ «իրավապաշտպան» կոչեցյալների սառնասրտության ու անտարբերոթյան հետ կապված. գրեթե ոչ ոք ծպտուն չի հանում, մինչդեռ ասենք նախկին իշխանությունների օրոք այն իրավապաշտպանները, որոնք այսօր լռում են, իրենց բավական ակտիվորեն էին դրսևորում՝ թողնելով մարդու իրավունքների համար մարտնչողի տպավորություն: Ո՞ւր են նրանք, ինչո՞վ են զբաղված…
Դե իսկ ՄԻՊ-ի մասին առհասարակ չարժե խոսել, քանի որ նման ինստիտուտ Հայաստանում ո՛չ կա, ո՛չ էլ, ըստ էութան, գոյություն է ունեցել:

Այս նյութը դիտել են - 1065 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook