USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Իրարանցում չլինի` հարցումիս համար, ուզում եմ իմանալ, թե երկիր հանձնողներից ո՞ր մեկը կհամարձակվի Արցախ գալ
2023-06-14 00:46:00
Տպել Տպել

Եռացող թեյի թշշոցը լսում եմ.... Իրարանցում չլինի` հարցումիս համար, ուզում եմ իմանալ, թե երկիր հանձնողներից ո՞ր մեկը կհամարձակվի Արցախ գալ։

«Համարձակվել» բառը իզուր չօգտագործեցի, առավելապես` երկրի տերը համարձակ պետք է լինի, պարզերես, իր արած֊թողածի համար գլուխը բարձր, խրոխտ կեցվածքով... Այլապես այս «պատի տակ», այն «վարագույրի հետևում» ստորագրություններ թողնելը պատիվ չէ նրանց, ովքեր առայսօր չեն այցելել իրենց «զոհերին»։
Նախկինացավով տառապող մեկը կար, երեկ ասում էր` Մեղրին ուզում էին հանձնել, Արցախը` փրկել։ Ստացվում է, որ իրենք նախկիններին հակադրվելու, թշնամիներին հաճոյանալու մեծ «առաքելությամբ» են իշխանության եկել։ Երեկ էլ լսեցինք, որ մեծ ու փոքր եղբայրները, Բաքվում ձեն ձենի տված, նրանցից Զանգեզուր են ուզում...
Վա՜յ մեզ, վա՜յ բոլոր նրանց, որոնց հանդեպ սրանց «թուրը կտրում է», առանց մեր աչքերին նայելու, մեզանից հեռու` մեզ գել ու գազանի երախն են գցում։
Էն օրն էլ ճանապարհին կանգնեցրին ինձ։ Դիմացս կանգնածը զոհվածի մայր էր։ Ասաց` լավ է, որ հանդիպեցինք, կարդում եմ Ձեր գրածները, բայց մի անգամ էլ գրեք, որ զոհվածների մայրերին այլևս չվիրավորեն։ Նա հուզված սրբեց աչքերը, իսկ իմ հիշողության մեջ առջևս նստած նրա դպրոցական որդին էր։
Բայց ու՞մ գրեի, Արցախ հանձնողների՞ն... Ակամայից հիշեցի բակունցյան գրական կերպարին` այն հավատավոր մարդուն, ում խնդրանքով նամակ էր գրվել ռուսաց թագավորին։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1040 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook