- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Երեկվանից մեծ թափով շրջանառվում է Արցախի նախագահի խոսքը. «Ով ուզում է քինա` ջհանդամը քինա, թող ծենը կտրած քինա...»։
Թե ով ինչպես է ընկալել այն, թողնում եմ իրենց հայեցողությանը, բայց ամբողջ խոսակցությունը լսեցի, որ նախագահը արտահայտվել է ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, և հասկացա, որ շատ տեղին է ասվածը։
Եթե հարևան միապետը պահանջում է Հայաստանի զինվորական ստորաբաժանումներն Արցախից հանել, տեղին է նախագահի խոսքը, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղում զինվորներ չկան։ Ինքս էլ հիշում եմ, թե անցած տարի մեկ գիշերում ինչպես են թշնամի բռնապետի պահանջով, Արցախ հանձնողի առաջարկով ՀՀ զինված ուժերը դուրս հանվել Արցախից։ Սա շատ լավ գիտի թշնամին, ուղղակի սադրում է, նոր հակասություններ ստեղծելու միտումով։
Եթե թշնամին պահանջում է Արցախի պաշտպանական բանակի լուծարում, ապա դրանով հող է նախապատրաստում, որ մնացած պետական կառույցները լուծարվեն, նմանապես` Ազգային ժողովը և կառավարական բոլոր մարմինները։
Այս ամենին համաձայնվելը, վերջ կտա հայկական Արցախի գոյությանը։ Եթե կան մարդիկ, որ համաձայն կլինեն Արցախից ներկայացուցիչներ բանակցությունների գնան Բաքու, ապա պիտի լուրջ մտածեն` մեր ներկայացուցիչները գնալու են անձամբ լսելու իրենց մահվան դատավճի՞ռը, թե՞«դամոկլյան սրի տակ» համաձայնվեն վերոնշյալ պահանջները ի կատար ածելուն։
Ուրեմն` նախընտրելին Բաքվի պահանջը չկատարելն է, նախագահի խոսքով` դժվարություններին դիմակայելը։
Եթե արցախցիներ կան, որ պատրաստ չեն հաղթահարելու շրջափակման դժվարությունները և ստորադասելով հայրենիքը, լավ կյանքի հետևից ընկած` նախընտրում են հեռանալ այստեղից, ուրեմն` Արցախին պետք չեն անհայրենասերները, փափուկ կյանք նախընտրողները...
Եթե Արցախի հայկական պահելու երաշխիքը մեր այստեղ ապրելն է, պիտի մնանք մեր հայրենիքում` պատրաստ թշնամու` մեզ մատուցած սադրանքներին, առանց խուճապի մատնվելու, հաղթահարելով հումանիտար թե էներգետիկ բոլոր տեսակի ճգնաժամերը։
Իսկ ապահով կյանքի հետևից ընկածներին եթե չի հետաքրքրում Արցախը, ապա «ով ուզում է քինա` ջհանդամը քինա, թող ծենը կտրած քինա...»։
Եթե ոմանք մտածեն, թե հայացքներս փոխել եմ, ես նույնն եմ` իմ սրտում Արցախն է, մայր Հայաստանը, ամբողջ գիտակից հայությունը, սիրում եմ ճշմարտությունը, կողմ եմ յուրաքանչյուր արդար խոսքի, ով էլ այն արտահայտած լինի, առավել շատ գոհ եմ, որ այն ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նատաշա Պողոսյան
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը
Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում
«Սուպեր Մամայի» դարն ավարտվել է