USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ու՞մ հավատալ, չնայած ինքս այս խնդրի շուրջ հավատում եմ թշնամուն
2023-07-27 22:42:00
Տպել Տպել

Ու՞մ հավատալ, չնայած ինքս այս խնդրի շուրջ հավատում եմ թշնամուն։

Վերջերս ՀՀ վարչապետն իր մամուլի ասուլիսում մերժել է, որ ինքը Աղդամի (Ակնայի) ճանապարհ չգիտի, իր մանդատը Լաչինի (Բերձորի) միջանցքի մասին է, իսկ Բաքվից հակադարձում են, որ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։
Այս հակադիր «երկխոսությունը» տպավորություն է ձևավորում, թե այդ որոշումը կայացվել է առանց իրեն` կուլիսների հետևում։ Ենթադրում եմ, որ այս օրերին 400 տոննա բեռների փոխադրման արգելքով ցանկանում է հասկացնել, թե «բադրիջան չաճեցնող» սոված արցախցիները ուզեն թե չուզեն պիտի Աղդամով ընդունեն այդ հումանիտար «օգնությունը»։
Կարծում եմ` նորից դավադիր խաղի մեջ ենք, բայց հետաքրքիրն այն է, որ բոլոր տեսակի խարդավանքները իրականացվում են արցախցիների վրա փորձարկելով։
Եկել է ժամը` մենք կուլ ենք գնում «մեծերի» դավադրությունների՞ն, թե դիմադարձ ենք լինում նրանց` չընդունելով Աղդամով անցնող բեռները։
Արցախցիներն իրենց մատուցած աղետների մեջ առավել խորը մտածելու, կշռադատելու հմտություն ձեռք բերեցին` չհավատալ նենգ թշնամուն` լինի ներսից թե դրսից, իսկ այս օրերին արցախցիների համբերությունն են չափում։
Նրանք գիտեին, որ ալյուրը, աղը, ձեթը, շաքարավազը, մակարոնեղենը, կաթի փոշին, դեղորայքը ժամկետի մեջ են, չեն փչանա, հետևաբար կարող են կանգնած մնալ այնքան, մինչև Արցախը պատրաստ լինի զիջելու։ Չզարմանանք, որ այդ դավադիրների նպատակն է` նորից ռուս խաղաղապահներին թիրախ դարձնել, թե չկարողացան այդքան բեռը արցախցիներին հասցնել։
Արցախը սոված, դավադիրների լարած որոգայթները` անչափելի...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 956 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook