USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անպատժելիության, դառը հետևանքների ու նվաստացածի սինդրոմով…
2023-08-29 02:01:00
Տպել Տպել

Անպատժելիության, դառը հետևանքների ու նվաստացածի սինդրոմով…

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 2001 թվականին ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանին:
Պատճառն այն է, որ երիտասարդն այն ֆուտբոլային թիմի կազմում է եղել, ովքեր 2021 թվականին ոտքով տրորել անցել են Ադրբեջանի դրոշը։
Ցավոք, նրան ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկել և դեռ ենթարկելու են, այլ նաև՝ 10 օրով «պատժիչ դաստիարակչական» աշխատանքների համատեքստում իզոլացնելու են:
Ի դեպ, 10 օրյա ազատազրկումից հետո, նրանք «ամնիստիայով» ազատ կարձակվեն ու կարտաքսվեն Հայաստան։
Նրանց այլևս չեն թողնելու մտնել Արցախ:
Միաժամանակ, սա գուցե նախադեպ լինի, որ Բաքուն «դեպորտ» է անում ծնունդով արցախցի, ազգությամբ հային՝ առանց հայրենիք վերադառնալու իրավունքով…
Ալիևն այս քայլով ուզում է հասկացնել, որ անպատժելի չեն մնա այն մարդիկ, ովքեր անարգել են ադրբեջանական դրոշը կամ թեկուզ մի «թթու» խոսք են ասել Ադրբեջանի հասցեին…
Այս դեպքը, ինչպես նախորդող՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները մանրադիտակի տակ են պահում տառացի բոլորիս, հատկապես՝ արցախահայերին:
Նրանք տիրապետում են որոշակի ինֆորմացիայի, որոնք կարող են օպերատիվ կերպով կիրառել…
Հետևաբար, նրանք «պահեստավորում» են նման դեպքերն՝ առաջին հնարավոր պահին օգտագործելու համար…
Բաքուն ունի Արցախի ՊԲ-ում զինծառայություն անցած տղաների և գործող սպաների ամբողջական անվանացանկը:
Փաստ է, որ «Լաչինի» ադրբեջանական անցակետով գրեթե ոչ մի արցախցի տղամարդ չի կարող անցնել…
Նրանք, ովքեր ծառայել կամ ծառայում են Արցախի Պաշտպանության բանակում, պահեստազորային են, պայմանագրային, առավել ևս՝ գործող սպա, միանգամից ենթարկվելու են ձերբակալման և տեղափոխվելու են Բաքու՝ կալանավայր:
Այնպես որ, այն ինչ կատարվում է Հակարի կամրջի վրա, սա դեռ սկիզբն է…
Չի բացառվում, որ մոտ ապագայում Բաքուն նրանց նկատմամբ հայտարարի նաև միջազգային հետախուզում։
Իսկ այդ պարագայում՝ յուրաքանչյուր հայ տղայի աշխարհի յուրաքանչյուր կետից ցանկացած պատրվակով կարող են բերման ենթարկել և տեղափոխել Բաքու։
Ինչ խոսք՝ վիճակն օրըստօրե ավելի է բարդանում:
Բաքուն վաղուց դարձել է անկառավարելի:
Ցանկացած միջամտություն, հորդոր, որոշում նրա վրա չի ազդում:
Նա մարսում է ցանկացած արարք:
Նրա ապօրինի գործողությունները մնում են անպատասխան ու անպատիժ:
Իսկ թե ինչու՝ ասել եմ բազմիցս…
Ալիևն այնքան է ինքնավստահ իր գործողություններում, որ անգամ
դեմարշի է գնում՝ չթուլատրելով ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը Բաքու:
Նա դեմոնստրատիվ թքած ունի ցանկացած վերպետական կառույցի որոշման ու ցանկացած գերտերության լիդերի հորդորի վրա…
Իհարկե դեռ այնքան ժամանակ մինչև մեկն ու մեկս դրան երկնքից չենք իջեցրել ու երկար քիթը գետնով չենք տվել…
Իսկ մինչ այդ, պարզվում է Աղդամի ճանապարհն այսօր բացվելու է:
Ադրբեջանի «Կարմիր մահիկի» ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ այսօր մարդասիրական բեռը Աղդամից կմեկնի Ստեփանակերտ։ Նախնական փուլում կուղարկվի 40 տոննա ալյուր։
«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրականորեն կընդունվի «Խանքենդիում» ապրող հայերի և միջազգային հանրության կողմից»,- ասել է «Կարմիր մահիկի» ղեկավար Նովրուզ Ասլանը։
Նշվում է, որ հետագայում հնարավոր է նաև այլ անհրաժեշտ ապրանքների առաքում։
Լաչինի բացման և այնտեղով հումանիտար բեռների մատակարարման մասին խոսք անգամ չկա….
Պաշտոնական Ստեփանակերտը դեռևս հերքում է այդ հարցով պայմանավորվածությունը:
Հուսամ՝ այդ բեռները կանգնած կմնան Աղդամի մատույցներում:
Այնպես, ինչպես մեր բեռներն են ամիսներով կանգնած Հակարի կամրջի մոտ:
Կասեմ մի բան.
Վայ մեզ, որ ադրբեջանցին պետք է կերակրի հայերիս…
Վայ մեզ, որ իր ձեռքով պետք է կերակրի մեզ ու …
Վայ մեզ, եթե ընկնենք ադրբեջանական հումանիզմի ու «ինտեգրացման» թակարդը…
Վայ մեզ, եթե գնանք դրան ու այդկերպ Արցախի սուբեկտայնության էլեմենտ այլևս չթողենք…
Վայ մեզ, եթե հասցնենք այն օրին, որ մնա պարզել արցախահայերի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքների հարցը…
Այս աստիճան թշվառ ու ապիկար, խեղճ ու տկար, անօգնական երբե՛ք չենք եղել…
Այս աստիճան հեղինակազրկվես, բարոյազրկվես, նվաստանաս, ստորանաս, հպատակվես ու գլխիկոր անցնես թուրքի յաթաղանի տակո՞վ, հա՛յ ժողովուրդ…
Սա ինչ փորձություն է, սա ինչ դժոխային պատիժ է…
Այս ինչ օրի ենք հասել մենք…
Դե եկ վարդապետ ու մի խենթանա…
Ե՞րբ ենք գիտակցելու, որ այս ամենի վերջը պետք է դրվի…
Ե՞րբ է գալու չհամակերպվելու, պայքարելու, արժանապատվությունը վերականգնելու, ողբերգության շրջափուլից դուրս գալու, իրավիճակն արմատապես փոխելու ժամանակը…
Երբ թուրքի ոտքը հայտնվի դռանդ շեմի՞ն…
Թա՛փ տուր քեզ հա՛յ ազգ, սթափվի՛ր, ուշքի՛ եկ…
Վաղն արդեն ուշ է լինելու…


Դավիթ Կարապետյան

 
Այս նյութը դիտել են - 896 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook