USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երկրորդ օրն է` հաց չկա Մարտակերտում
2023-09-10 00:10:00
Տպել Տպել
Արցախցին Աստծուն է թողնում, որ արդար լինի դատաստանը մեր մեծ ու փոքրին այս ամիսների գերծանր փորձությունների ենթարկելու համար։
Որքան շատ ճզմեցին, այնքան ավելի շատ հյութ քամվեց արցախցուց։ Համբերության հյութը, որ խորություն ու երկարություն չճանաչեց, քամվեց, ինչպես քրտինքը ու նրան տարավ դեպի հողը, որ հողից հաց քամի...
Խնայողաբար ապրելու հյութը քամվեց արցախցուց, նա երբեմն առերես ցույց չտվեց, որ սոված է` մտածելով` անհարմար է քաղաքիրթ աշխարհի հայացքի տակ մարդը սոված մնա։
Աղի քրտինքի համը զգաց արցախցին, երբ աղ չկա Արցախում, բայց կա ապրելու համառ կամք, որ կորացած մեջքը շտկի և իր գոյության կռիվը մղի հայրենի երկրի համար։
Խաղաղ կյանքի կարոտ հայը այս ամիսներին հասկացավ, որ աշխարհի տերերի գզվռտոցը, նրանց մոլագար կեցվածքն իրենց ստեղծած անբարո կրկեսում իր համար չեն, որում փորձում են ներքաշել նաև իրեն։
Երկրորդ օրն է` հաց չկա Մարտակերտում։ Միակ լավն այն է, որ օրը կիրակի է, դասեր չկան, որ աշակերտներին հարցնեի` այսօր ինչ-որ բան կերե՞լ եք, ինչպես երեկ հարցրի տարբեր դասարաններում։
 
 
Նատաշա Պողոսյան
 
Այս նյութը դիտել են - 611 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook