USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զեյնալյանի ուղիղ խոստովանությունը. «Հանրապետությունը»՝ ՔՊ-ի կցորդ
2023-10-20 00:02:00
Տպել Տպել

Հայտարարելով, որ իրենք տարբեր ուժեր են ու տարբեր գաղափարական հիմքեր ունեն, տարբեր են նաև աշխատելաոճով՝ Արտակ Զեյնալյանը, որի գլխավորած ուժը, ինչպես հայտնի է, ամենաէական դերը խաղաց Տիգրան Ավինյանի վերարտադրության հարցում, հայտարարել է, որ իրենք չեն կարող թշնամիներ լինել ՔՊ-ի հետ, ուստի ձգտելու են հարկ եղած դեպքում փոխարինել իշխող ուժին իշխանական կամ կառավարման լծակի մոտ: Նա սա ասել է անհրաժեշտ վերահսկողության մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ հասկացնելով, որ իրենք կառավարման նոր մոդելի կամ կերպի կողմնակիցներ են:

Զեյնալյանի խոսքերից բխում է, որ իրականում որևիցե ռեալ ընդդիմախոսության մասին ավագանիում խոսք լինել անգամ չի կարող: Հանրապտությունը մասնակցել է ընտրություններին՝ հանդես գալով Ավինյանի համար ձայն փախցնողի դերում, և իրենց այդ գործառույթը, դատելով Զեյնալյանի հայտարարություններից, նրանք չեն էլ պատրաստվում վերանայել՝ հոժարակամորեն ՔՊ-ի ձեռքի տակ աշխատողի կարգավիճակ ստանձնելով:
Հարցը՝ թե ի՞նչ կարելի է սպասել Երևանի նոր քաղաքապետից, ազգին պատուհասած այս աղետալի իրողություների պայմաններում կարծես այնքան էլ էական չի թվում: Գերխնդիրն այլևս ֆիզիկական գոյատևում է դարձել, և շատ քչերին է հետաքրրում, թե քաղաք Երևանում Տիգրան Ավինյանն ինչեր է պլանավորում անել՝ բացի ասֆալտ «նորոգելուց» կամ ասենք շենքերի բակերն պարբերաբար ավիրելուց ու իբր նորը կառուցելուց, որի պատճառով Երևանը փոշու բուն է դարձել:
Եթե իսկապես իշխանություններն ունենային գործ անելու մտայնություն, այլ ոչ թե զբաղվեին աչքակապությամբ, ապա առնվազը վերահսկողությունը պետք է իրականացներ իրական ընդդիմությունը, ընդդիմությանը պետք է տրվեին այդ մեխանիզմները՝ հակակշռելու ՔՊ-«Հանրապտություն» զույգի տոտալ իշխանությանը:
Բայց ոչ, խոսք անգամ չի կարող լինել դրա մասին. վերահսկողական մեխանիզմներն ու լծակներն ընդդիմությանը տալը կնշանակի կամայական գործունեութան դիապազոնի էական նեղացում, թալանի կասեցում, իսկ դրանք այնպիսի բաներ են, առանց որոնց ցանկացած պաշտոն ինքնանպատակ է դառնում:

Այս նյութը դիտել են - 1049 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook