- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին։
Որդուն կորցրած մորը ո՞վ կհամարձակվի հարցնել, թե հարմարվե՞լ է իր կորստին։
Երբ անգամ մեր թարմ գերեզմաններն են թշնամու ոտքի կոխան դարձել, ինչպե՞ս հարցնել արցախցուն, թե նա հարմարվե՞լ է հայրենիքի կորստյանը։
Ինչպե՞ս մոռանալ այնքան զոհերին, որ մատաղվեցին հայրենի հողի համար, իսկ այդ ճաքճքած հողն էլ կորցրել ենք։
Հարմարվել, նշանակում է` ուրանալ մեր պատմությունը, մոռանալ մեր կենսագրությունը, այն տարիների տքնանքով ստեղծածը, որ չթողեցին վայելել։
Հարմարվել այն դառն իրողությանը, որ հայրենազուրկ ենք դարձել, դա նշանակում է` մոռանալ ինքներս մեզ ու մեր անցյալը, մեր նախնիներին մոռանալ ու հողը հայրենի, որտեղ հպարտորեն ենք քայլել` որպես մեր երկրի տեր ու տիրակալ։
Ես մայր հայրենիքում եմ, որտեղ ինձ շատերը չեն ճանաչում ու ինձ` չճանաչվածիս, որ համեստորեն կանգնած էի իմ հերթում հանրային մի հաստատության մեջ, օրեր առաջ նախատեցին և ցույց տվին իմ տեղը` մի քանի քայլ հետ գնալ ու այնտեղ կանգնել...
Ես կատարեցի պահանջը ու մնացի հետևում կանգնած մի կես ժամ։ Երբ «հերթը ինձ հասավ», չնայած մինչ դիտողություն ստանալն էլ իմ հերթում էի, փաստաթղթիս նայեց այդ ոմն տիկինը ու ասաց` Դուք Նատաշա Պողոսյա՞նն եք... Ու ես միանգամից արժանացա նրա բարեհամբույր վերաբերմունքին, ես արդեն տիկին Նատաշա էի, ում հետ խոսում էր ժպիտով` երբեմն «ներեցեք» բառը գործածելով։
Մտածեցի` իմ հայրենիքում ինձ գիտեին, նման պահանջ իմ առջև չէին դնի, իսկ այստեղ` մեր քաղաքամայրում, անճանաչ եմ... Ու գերադասեցի լինել Արցախում, որտեղ ինձ ճանաչում էին...
Ես ո՞վ եմ հիմա, երբ Հայաստանում եմ։ Անունս սխալ է, որ հայկական չէ, բայց ես երակներովս հոսող արյամբ էլ հայկական եմ, հայեցի, մեր ազգային արժեքներին հավատարիմ, արմատներիս էլ կառչած եմ։
Ես մեկն եմ, ով գիտի, որ հայոց աշխարհի ծնունդ է, երբ մի ողջ Հայաստան թե Արցախ իմ հոգում են, երբ հայ ժողովրդի մի մաս եմ, ու այդ գիտակից ժողովրդի մեջ հրաշք մարդիկ կան, որոնց ճանաչելն ու նրանց հետ շփվելը երջանկություն է...
Իմ աչքերը բացեց այն ոմն տիկինը, որ ես Հայաստանում էլ հպարտ քայլեմ, ինչպես` Արցախում, չէ՞ որ ես մայր երկրում եմ։ Ես հասկացա, որ անկախ նրանից` ինձ ճանաչում են, թե չեն ճանաչում, որտեղ էլ լինեմ, հարկ եղած դեպքում` պիտի շուրջս ինձ հարգել սովորեցնեմ։
Ու ցանկանում եմ նյութական և կենցաղային հարցերի մեջ խրված, հացի խնդրի առջև կանգնած արցախցիներին չհարցնել, թե հարմարվե՞լ են հայրենիք, տունուտեղ կորցնելուն, երբ առանց այն էլ երկրի իշխանություններն իրենց ամենօրյա որոշումներով թե այլևայլ ծրագրերով մեզ թույլ են տալիս զգալու, որ Արցախում ապրելը երանություն էր, գոնե այն ժամանակ հայրենիք ունեինք, չէինք առնչվում մեզ պարտադրված ժամանակավոր բնակության բարձր վարձավճարներին, աշխատանքի փնտրտուքին, այն բոլոր արհեստական դժվարություններին, որ հրամցնում են մեզ։
Հ.Գ. Այս գրառումը կատարելու առիթ դարձավ մի ճանաչված լրագրողի խոսք, որ արցախցիները եթե լուռ են, ուրեմն հարմարվել են իրենց վիճակին։
Նատաշա Պողոսյան
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
«Կարգին Հայկոյին» չի հաջողվում ազատվել Նիկոլ Փաշինյանի ստվերից
Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը
Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում
«Սուպեր Մամայի» դարն ավարտվել է