USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շիրակի մարզին պետք է տրվեն հարկային արտոնություններ․ ՕԵԿ-ական պատգամավոր...
2016-02-26 20:32:00
Տպել Տպել

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ծանր վիճակում գտնվող Շիրակի մարզը  ոտքի կանգնեցնելու լուծումը գտել է։ Հարկային արտոնությունների օրենսդրական նախագիծ է մշակել ու ներկայացրել կառավարություն, սակայն կառավարությունը  բացասական եզրակացություն է տվել։ 

Այս մասին նա ասաց news.am -ի հետ զրույցում, երբ հարցրինք՝ արդյո՞ք դաշնակցական մարզպետին կհաջողվի Շիրակի մարզում իրավիճակ փոխել։

 «Ես կոնկրետ տրամադրված եմ՝ ինչ ինձանից կախված է իմ մարզի, քաղաքի համար անել,  որ այսօր հսկայածավալ կուտակված խնդիրները լուծվեն։  Օրինակ, ես պիտի ձեռնամուխ լինեմ, որ իրականացվի Շիրակի մարզում հարկային արտոնությունների մասին օրենքը, որը դնելու եմ շրջանառության մեջ։ Որոշակի դեպքերում՝ 50 տոկոս արտոնություն լինի, երբեմն՝ 100 տոկոս, սա  լավագույն  հիմքն է լինելու սայլը տեղից շարժելու համար»,-ասաց Մարգարյանը։ Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ առանձին նախարաարություններ հավանություն են տվել իր նախագծին, իսկ կառավարությունը՝ բացասական եզրակացություն։

 «Առանձին գերատեսչությունները դրական են տվել, կառավարությունը դեմ է եղել, քանի որ ըստ կառավարության՝  առավել արտոնյալ պայմաններ են ստեղծվում Շիրակի մարզում եւ Գյումրիում, որը անհավասար պայմաններ է ստեղծել մյուս մարզերի միջեւ»։

 

news.am

Այս նյութը դիտել են - 1660 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook