USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երեւանի քաղաքապետի հետ ինչ որ բան է կատարվում...
2016-02-29 01:46:00
Տպել Տպել
«Տարոն Մարգարյան. «Ով ցանկություն չունի իր պարտականությունները պատշաճ կատարելու, թող մտածի այլ աշխատանքի մասին», «Տարոն Մարգարյան. «Մեր համաքաղաքացիները պետք է իմանան, թե ուր է ուղղվում Երևանի բյուջեի յուրաքանչյուր լուման», «Տարոն Մարգարյան. «Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք», «Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին»:

 Այսպիսի սարսափազդու վերնագրերով հաղորդագրություններ է տարածել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունն անցյալ շաբաթ: Ոչ պակաս սարսափազդու են նաեւ բուն հաղորդագրությունները, որոնք կարդալուց հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես դրանց հեղինակը քաղաքացիական որեւէ նախաձեռնություն է: Իսկ վերջին հաղորդագրությունն էլ այն մասին էր, թե ինչպես է ապօրինի երկու ծառ հատվել Երեւանում:

 Տարոն Մարգարյանի հետ ինչ որ բան է կատարվում: Նա իր պաշտոնավարման ժամանակաշրջանում երբեք էլ համարժեքությամբ աչքի չի ընկել, ընդ որում՝ ամենատարբեր իրավիճակներում, եւ դրա շարունակությունն էլ ահա այս աչք ծակող հաղորդագրություններն են: Երեւանի խնդիրներով բոլոր քիչ թե շատ մտահոգ քաղաքացիները գիտեն, համոզվել են, թե ուր է ուղղվում Երեւանի բյուջեն, գիտեն, որ քաղաքապետարանը քաղաքացու կողքին չէ, որ քաղաքաշինական բոլոր լուծումները եղել են Երեւանի ու երեւանցիների հաշվին, որ Երեւանում հետեւողականորեն ոչնչացվում են կանաչ տարածքները, աղտոտվում է Երեւանի միկրոմիջավայրը եւ այլն: Երեւանցիները գիտեն, թե հանուն ում եւ ինչի է դա արվում, դա երեւում է անզեն աչքով:

 Ասել, որ այս երեւույթները նոր են՝ անարդար կլինի: Սա սկսվել է Տարոնի նախորդների օրոք եւ շարունակվել նրա պաշտոնավարման շրջանում, գրեթե հասնելով իր ավարտին: Իսկ երբ ամեն ինչ ավարտվում է, օրինակ՝ էլ հին շենք չի մնացել, որ քանդվի, ծառ չի մնացել՝ որ կտրվի, կարելի է նաեւ նման հայտարարություններ անել:

 Հայաստանում այս տեսակետից ամեն ինչ ավարտվել է՝ քաղաքականության, տնտեսության քվոտավորումը, արդարադատության, ընտրական մեխանիզմների ոչնչացումը: Ավելին, դա ամրագրվել է նաեւ օրենսդրությամբ ու նոր Սահմանադրությամբ: Այս պայմաններում, երբ իշխող համակարգը հասել է «զրոյական» վիճակին, կարելի է արդեն խոսել ինչ ասես:

 

Երեւում է, Տարոն Մարգարյանը փորձել է Երեւանում «տեղայնացնել» Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթի բովանդակությունն ու թեզերը, առաջ ընկնելով մյուս ՀՀԿ-ական պաշտոնյաներից, որոնք առայժմ չեն շտապում: Կամ կասկածով են վերաբերվում Սերժ Սարգսյանի ելույթին, կամ չեն ցանկանում իրենք իրենց դեմ վկայություն տալ ու հայտնվել ծիծաղելի իրավիճակում:

 

Այս տեսակետից, Տարոնի առաջ ընկնելը նրա անհամարժեքության հերթական վկայությունն է: Այլ տրամաբանություն, այդ թվում նախընտրական, դժվար է գտնել:

lragir.am

Այս նյութը դիտել են - 1231 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook