- 2025-04-12 11:12:00Կոռուպցիոներներն ազատության մեջ են և պատրաստ են վերացնել Վարդան Ղուկասյանին․ Հմայակ Հովհաննիսյան
- 2025-04-08 15:24:00 «Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի հայ եւ թուրք հասարակությունները կրկին սկսեն վստահել միմյանց, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահդին Դեմիրթաշը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի հաստատության կողմից կազմակերպված վեհաժողովի ընթացքում:
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, դա մի խնդիր է, որը մեզ անհրաժեշտ է ընկալել տարբեր հարթություններում: Մեր կարծիքով, Թուրքիային անհրաժեշտ է կարգավորել այդ հարցը», - հայտարարել է Դեմիրթաշը:
Հայոց ցեղասպանության հարցը վեհաժողովում բարձրացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակՎիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը, ով Սելահդին Դեմիրթաշին շնորհակալություն է հայտնել Եղեռնի խնդրի վերաբերյալ հետեւողական դիրքորոշում հայտնելու կապակցությամբ:
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը համանախագահում է Դեմիրթաշը, սոցիալիստական ուժ է եւ զբաղվում է ոչ միայն քրդերի, այլեւ` բոլոր ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ:
Իր ելույթում Դեմիրթաշը նշել է, որ փոխվստահության հաստատումը գործընթաց է, որը նախկինում սկսվել էր պաշտոնական Անկարայի մասնակցությամբ եւ որն անհրաժեշտ է շարունակել.
«Մենք պետք է կանգ չառնենք եւ աչք չփակենք այդ հարցի առջեւ», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժերը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Սելահդին Դեմիրթաշն այդ կապակցությամբ ասում է, որ Թուրքիայում դեռ բոլորը չեն հասկանում այդ գործընթացը շարունակելու կարեւորությունը, սակայն խնդրում է դրա մեջ չմեղադրել ամբողջ թուրք հասարակությունը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, դեռ մնում են պատմական հարցեր, որոնք խորն ուսումնասիրության կարիք ունեն:
«Մենք պետք է եղբայրներ դառնանք, ավելի շուտ, կրկին եղբայրանանք: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բաց եւ անկեղծ: Մեզ անհրաժեշտ է կրկին վստահել միմյանց», - հայտարարել է Դեմիրթաշը:

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանի համար փաստաբանություն է անում

Խաղաղություն չի լինելու. ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում իրականությունը

Ահա թե ինչու Հայաստանում ոչ մի բարեփոխում չի հաջողում

Մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն նոր է սրա մասին խոստովանում

Դինուլիկի ներկայացրած բացատրությունները միայն խորացնում են ողջամիտ կասկածները

Քաոս՝ կալանավայրերում

ՀՀ ԱԳՆ-ն գրեթե ամեն օր մի նոր զգլխիչ հայտարարություն է անում՝ հօգուտ Ադրբեջանի.Արմեն Այվազյան

Հարկայինը թակելու է ձեր դուռը...Սամսոն Գրիգորյան

Բարոյալքված պետություն. զարհուրելին դարձել է իրականություն

Երեք դատական հայց՝ Ալեն Սիմոնյանի կողմից․ նա պահանջում է ինձ պատկանող գույքի և հաշիվների վրա արգելանք դնել. լրագրող

Արմեն Մելիքբեկյանը նոր հորիզոններ է նվաճում. ինչո՞ւ նրան ՀՖՖ-ից չեն վտարում

Նիկոլ Փաշինյանի «Volvo»-ներն ու ՔՊ-ի՝ անկում ապրող վարկանիշը. կա՞ աչքալուսանքի առիթ

Գյումրիի ընտրությունների շուրջ ինտրիգը պահպանվում է. ի՞նչ կապ ունի Արթուր Վանեցյանը

Հանրային Ռադիոյի ղեկավարի կինը հայատյացությամբ գերազանցել է թրքասեր ամուսնուն

Գյումրիում իշխանությունը պարտվեց. կհաջողվի՞ պահել Երևանը

Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան

Ավանդական ընտրությունները խորացնում են համակարգային դեգրադացիան

ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան

Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

ՄԵՐԺՎԵՑ

Գնա՜, ուղղակի գնա...

«Հպարտ եմ, որ ճանաչել եմ, որ լավ ու անմոռանալի պահեր ենք ապրել». Նիկոլայ Եղիազարյանը՝ Արա Դեղտրիկյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ


