- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Օսկան Քոչարյան
ՀՀԿ-ն, այսինքն` նախագահ Սարգսյանը, մի նոր հետաքրքիր գամբիտ է խաղարկում, որը կարող է և վնասակար չլինել այս անգամ: Խոսքը ստեղծվելիք նոր դպրոցի մասին է:
Հայտարարված է, որ ստեղծվելու է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց: Դա լինելու է կուսակցությանը կից ինչ-որ մի բան, նախկին ԽՍՀՄ-ում գործող կուսակցական դպրոցների տիպի, որտեղ սովորում էին Խորհրդային Միության գրեթե բոլոր կուսակցական ղեկավարները: Սա արդեն ուրախացնում է. մարդիկ չեն սարքում արվեստի կամ գիտության դպրոց, այսինքն` չեն պղծում արվեստն ու գիտությունը, այլ պղծում են այն, ինչը պղծելն անհնարին է` ի սկզբանե պղծված լինելու պատճառով:
Բնականաբար, դպրոցը երկրին պետք չէ, բայց այն պետք է նախագահ Սարգսյանին: Իսկ պրագմատիկ նախագահի ինչի՞ն է պետք ևս մի կառույց հիմնել, այն էլ այս ոչ բարենպաստ ֆինանսական պայմաններում:
Պատասխանի վրա երկար մտածել պետք չէ: Բանն այն է, որ ՀՀ առաջին դեմքերը սիրում են իռացիոնալ պարտավորություններ կրել, ասենք՝ իրենց վրա վերցնել իրենցից հեռացած ընկերոջ կամ գործընկերոջ գերդաստանի խնամքը, այն էլ` ցմահ: Այսպես, ղեկավարվելով այդ խնամքի ոգով ու տառով՝ Մարգարյան Տարոնին դարձրին Երևանի քաղաքապետ և կրակն ընկան: Թե ինչպես 18 տարեկանում էքստեռնով դպրոցն ավարտած այս հրաշամանուկն իրեն դրսևորեց այդ պաշտոնում` հանրահայտ է: Բայց ժամանակը գնում է, Տարոնն աշխատում է քաղաքապետ արդեն տևական ժամանակ: Երևանի քաղաքապետարանը թե՛ անշառ թալանի, թե՛ այլ առումներով երկրի ամենալավ լափելու տեղն է, շատերը կուզենային նստել քաղաքապետի աթոռին: Բայց ինչպե՞ս, եթե այնտեղ նստած է մեկը, որը ցմահ պետք է վայելի իր արտոնությունը:
Հենց այստեղ է, որ օգնության է գալիս գամբիտը. Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցը հիմնվում է որպես սփոփանք Տարոնին, որպես ապացույց, որ նա էլիտայի շարքերում է, նրա հորը հավերժացնում են, և Տարոնն առանց որևէ հետին մտքի ու հանգիստ խղճով կարող է դուրս գալ քաղաքապետարանից, այն էլ` մեծ դիվիդենդներով: Իսկ հետո կգլխավորի կա՛մ հոր դպրոցը, կա՛մ էլ կբավարարվի պատգամավորական մանդատով:
Իհարկե, ստեղծել նախարարություններ, այլ կառույցներ ու հաստատություններ միայն այն բանի համար, որ բավարարվեն ոմանց նկրտումները, աննորմալ երևույթ է: Բայց սա է մեր իրականությունը, և այս անգամ պետք է ուրախանանք, որ նորաստեղծ դպրոցից գոնե խեր կլինի` էքստեռն Տարոնին կփոխարինի մեկը, ով դպրոցը մի կերպ ավարտել է առանց էքստեռնի, իսկ քաղաքապետարանն այլևս տարեկան 100 հազար դոլարի կոնյակ չի գնի, քաղաքի անօթևան կենդանիներին էլ վտանգ չի սպառնա: Այնպես որ` ողջունենք ՀՀ ամենանվիրյալ նժդեհականներից մեկի` Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի գաղափարը, որը հիմնվում է իր իսկ որդուն մանուկ հասակում թոշակառու դարձնելու վրա:
Հետգրություն
Այսօր տեղի ունեցավ ևս մի ուշագրավ իրադարձություն, որը կասկած չի թողնում Տարոնի մոտակա դուրսգրման հարցում: Նախագահ Սարգսյանն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց Տարոնի հորը` վերջինիս մահվան հերթական տարելիցի կապակցությամբ: Նշենք, որ նախկինում նախագահը չէր այցելում պանթեոն տարելիցների կապակցությամբ, իսկ այսօր կլոր թիվ էլ չէ, որ ասես, թե պետք էր գնալ` ընդամենը իններորդ տարելիցն էր: Նախագահ Սարգսյանը ոչ մի բան չի անում հենց այնպես, նրա պանթեոն գնալը նույնպես Տարոնի դուրսգրման օպերացիայի քայլերից է` որպես նվիրվածության և սփոփանքի դրսևորում: Մնում է սպասել, թե երբ վերջապես մենք կտեսնենք Երևանում նոր քաղաքապետ, երբ Երևանում կերջանկանա մի նոր գերդաստան` մեկ այլ գերդաստանի ողբերգության հաշվին: Ամեն:
shame.am
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..