Առնվազն 65 մարդ է զոհվել, շուրջ 300-ը վիրավորվել են Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է BBC-ն:
Իրավապահների տեղեկացմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Պայթյունից հետո խուճապ է սկսվել:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի կենտրոնում` Գուլշան-ի-Իքբալ զբոսայգու կայանատեղիում, մանկական խաղահրապարակի հարեւանությամբ:
Այդ վայրում են գտնվել բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր տոնել են Սուրբ Զատիկի կիրակին: Զոհերի ու վիրավորների թվում շատ են կանայք եւ երեխաները, քանի որ հանգստյան օրը նրանք ընտանիքներով ժամանակ են անցկացրել զբոսայգում:
Փենջաբ նահանգում, որի կենտրոնն է Լահոր քաղաքը, եռօրյա սուգ է հայտարարվել: Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Աղբյուր` BBC
Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան
galatv.am