- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2025-01-25 22:27:00Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
- 2025-01-24 14:55:00 Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հերթական Մեռելոցը կրկին առիթ տվեց մարդկանց խոսելու այն մասին, թե ինչու՞ իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում նեղացնել եկեղեցուն ու վերացնել դրա առիթով սահմանված ոչ աշխատանքային օրը: Առավել տարածված է այն կարծիքը, որ դա արվում է հոգևորականների համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով: Սակայն, ինչպես հայտնի է, մեր եկեղեցին ամենևին էլ Մեռելոցների հույսին չի մնացել: Տասնյակ այլ ձևեր կան մարդկանց գրպանները դատարկելու համար:
Ահա, օրինակ, Հաղարծինից ահազանգ է ստացվել այն մասին, որ այստեղ դեպի վանական համալիր տանող ճանապարհին արգելափակոց են (шлагбаум) տեղադրել և վերև բարձրացող յուրաքանչյուր մեքենայից 300 դրամ են գանձում: Նույն պատկերը կրկնվում է նաև Գոշավանքում: Սրա հետ մեկտեղ զբոսաշրջիկները դժգոհում են , որ Հաղարծինի հասարակական պետքարանը ևս վճարովի է:
«Հետաքրքիր է, Մայր Աթոռը տեղյա՞կ է` ինչ է կատարվում»,- հարցնում նրանք:
Դե իհարկե, տեղյակ է: Ինչպե՞ս կարող է տեղյակ չլինել, եթե նման կարգադրությունները գալիս են ամենավերևից: Իսկ ահա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մի հոգևորական, որ սիրում է բոլոր առիթներով հայտնվել եթերում ու ժամերով խոսել բարձր արժեքներից, հաստատել է, որ նման որոշում եկեղեցին է կայացրել տարածքում կարգ ու կանոն հաստատելու համար: Ըստ նրա՝ հիմնականում այդ հատվածում անընդհատ խցանումներ էր լինում, քանի որ երկկողմ էին մեքենաները կայանում, արդյունքում էլ վթարներ էին լինում, նաև՝ գողություններ:
Որ հոգևորականները արդեն սկսել են ոստիկանական գործառույթներ իրականացնել, սա չգիտեինք, թեև ոչ մի կերպ չենք կարող հասկանալ, թե այդ դեպքում զուգարաններու՞մ ինչ կարգուկանոն են սահմանել նրանք վճարի գին սահմանելուց հետո: Բայց մի բան կանող ենք վստահաբար պնդել: Եթե նման մոտեցումները պահպանվեն ու խորանան, ապա հեռու չէ այն օրը, երբ Էջմիածնին կարտոնվի նաև դեպի եկեղեցի տանող ճանապարհներին արագաչափ տեսախցիկներ տեղադրել: Դե իսկ դրանցից եկող շահույթն էլ հավասար ձևով կկիսեն:
Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
40 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
ԵՄ չե՞նք գնում. Փաշինյանը «զադնի է դնում» կամ անառակ որդու վերադարձը Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
Իշխանական նոր արկածախնդրությունը Փաշինյանին կարող է աթոռ արժենալ
Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը
Թրամփի ազդանշանը՝ Փաշինյանին. հույսերը կարող են չարդարանալ
Թրամփը պաշտոնը ստանձնում է երկուշաբթի՝ հունվարի 20-ին
Ալիևի խարանը՝ հայ ժողովրդի ճակատին. կհաջողվի՞, արդյոք, դրանից մաքրվել
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
Պապիկյանի «բալանսը». ի՞նչ է անում թշնամին, ի՞նչ՝ ՔՊ-ական իշխանությունը
Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
Հայկ Սարգսյանը ցանկանում է Շրջակա միջավայրի նախարար դառնա՞լ.«Փաստ»
Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan