USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ.....Հայտնաբերվել են դոկտոր Խաչատրյանի ուստեն և գեներալ Բաղմանյանի դուշմանը...
2016-04-14 02:27:00
Տպել Տպել


  Ջհանգիր Լֆիկյան

 Պաշտպանության նախարարությունը Հայաստանի ամենահետաքրքիր հիմնարկներից է: Մի կողմից՝ նախարարը գիտնական Ռուզաննա Խաչատրյանի ամուսինն է, մյուս կողմից՝ գեներալներն իրար հետ յոլա չեն գնում: Եվ այս ամենը կատարվում է մի երկրում, որը փաստացի պատերազմի մեջ է գտնվում: Եվ այսպես, ի՞նչ է կատարվում դոկտոր Խաչատրյանի մարդու հիմնարկում:


Ուրեմն, արդի Հայաստանի խոշոր գիտնականի ամուսինը խորհրդական ունի, անունը` Դավիթ Ջամալյան: Սրա բախտն էլ է բերել կնոջ հարցում, թեպետ նա գիտնական չէ, բայց հսկայական ունեցվածքի տեր է: Նախարարությունում Ջամալյանի զբաղմունքն այն է, որ նա դոկտոր Խաչատրյանի PR-ի և ամեն ինչի տնօրինողն է: Նրա աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաև «մուտիլովկա» արտադրության և տարածման պատասխանատու գործընթացը: Եվ ուրեմն, ի՞նչ է սա նշանակում:


Առաջին: Նա ստուգում է մամուլը, փորձում է հասկանալ, թե ով և ինչ է գրում: Այնուհետև գիտնական Խաչատրյանին վերաբերող նյութերի հավանական պատվիրատուներին է հայտնաբերում: Դրանից հետո նա կիսվում է իր հայտնաբերություններով դոկտոր Խաչատրյանի ամուսնու ղեկավարի, այսինքն` հենց դոկտոր Խաչատրյանի հետ: Այնուհետև նա ստանում է հրահանգներ դոկտոր Խաչատրյանից և կատարում դրանք:


Երկրորդ: Ջամալյանի պարտականություններից կարևորը նախագահականի լրտեսների հայտնաբերումն է: Գաղտնիք չէ, որ գիտնական Խաչատրյանը տանել չի կարողանում Բաղրամյանի հետ կապված ամեն ինչ: Նախ՝ այն պատճառով, որ իր ամուսնուն համարում է Բաղրամյանից մեծ զորավար, երկրորդ՝ այն պատճառով, որ Բաղրամյան 26-ում աշխատող բոլորին իրենից ահավոր ցածր տրամագծի մարդիկ է համարում:


Երրորդ: Ջամալյանը գիտնական Խաչատրյանի և հայրենի մամուլի կապն է: Նա է որոնում փոքրիկ խամաճիկների (մամուլի աշխարհից) թիմը` գիտնական Խաչատրյանի շորերի և, հետևաբար, ծաղիկների գույների սիմֆոնիկ պատկերը լուսաբանելու գործում:


Չորրորդ: Ջամալյանը, բացի դոկտոր Խաչատրյանի անձնական խնդիրներով զբաղվելուց, զբաղվում է նաև կարևորագույն պետական հարցերով: Դրանց թվում են՝ գեներալների վարկաբեկում, տեղեկատվական արտահոսքի կազմակերպում, հատկապես գեներալներ Յուրի Խաչատուրովի և Հայկազ Բաղմանյանի դեմ: Վերջինիս հանդեպ Ջամալյանը յուրահատուկ վերաբերմունք ունի` չի կարող համակերպվել նրա տղամարդկային կերպարի հետ և հատուկ մի քանի դեղնակտուցների (մամուլի դաշտից) միջոցով իրականացնում է Բաղմանյանի դեմ օպերացիան:


Այժմ` գլխավորի մասին: Ի վերջո, պետք է գիտակցել, որ պաշտպանության նախարարությունը խանութ կամ կոմերցիոն հիմնարկ չէ, այն բոլորիս անվտանգությունն ապահովող կառույցն է: Ի՞նչ է անում այդ կառույցում բանակում չծառայած Ջամալյանը, ի՞նչ խորհուրդներ է տալիս նա նախարարին: Մի՞թե ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ ամուսնու ղեկավարի` գիտնական Խաչատրյանի անձնական շահերը, կապված շորերի, ծաղիկների, ամբիցիաների և այլնի հետ, այն արժեքն են, որ Հայաստանի Հանրապետությունը Ջամալյան է վարձատրում և փայփայում: Սա է այն հարցը, որի պատասխանը մենք չունենք: Հուսանք, որ կունենանք գիտնական Խաչատրյանի ևս մեկ դոկտորական` այս հարցերի հետազոտմանը նվիրված:

 shame.am

Այս նյութը դիտել են - 4167 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook