- 2025-02-04 12:48:00Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում
- 2025-02-03 12:04:00Հանքերի թալան, գործադուլ և Փաշինյանի խայտառակությունը. Realpolitik
- 2025-02-01 20:18:00Թրամփը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից
- 2025-01-29 22:11:00 ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն
- 2025-01-29 16:02:00Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փակել մտավորականության բերանը. ե՞րբ ոգին կհաղթի նյութին
- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մեր աչքի առաջ, մեր կյանքի օրոք տեղի են ունենում այնպիսի դեպքեր, որոնց նկատմամբ անտարբեր անցնելը հանցագործությանն է հավասար: Բավական չէ դեռ, որ այդ իրադարձություններն են հանցանքներ բառի փոխաբերական իմաստը, դեռ մի բան էլ մենք լռում ենք, անտարբեր ենք և այդ դեպքերին հնարավություն ենք տալիս խորանալու, չարորակ ուռուցքի նման հասարակության տարբեր շերտերը ախտահարելու և բարդանալու մինչև այն աստիճան, որ փրկությունն այլևս չլինի: Ինչու՞մն է բանը, կհարցնեն ընթերցողները: Բանն այն է, որ մինչև մեր հասարակության ուշադրությունը զետեղված է արհեստականորեն ուշադրություն շեղող դեպքերին՝ Հայաստանում, Սփյուռքում մետաստազի նման տարածվում է գաղջը: Այդ ինչպե՞ս: Հենց այնպես, որ իրենց մշակութային և հոգևոր «առաջնորդներ» համարող անհատներ շարունակաբար պղծում են այն ամենը՝ ինչ պետք է, որ համարվեր Սրբություն: Օրինակ՝ ոմն Արա Աբրահամյան կարող է ժամանակին մի ոմն տաղանդավոր երաժշտի անունը պախարակել` նրան հանձնելով ինչ որ անհիմն մի պաշտոն ամերիկահայ համայնքի մեջ և պղծել այդ գործչի անունը, կամ ոմն ցածրակարգ երաժշտություն մատուցող երգչի ոմն ինքնակոչ նախագահ կարող է պարգևատրել մեծանուն շքանշաններով և «վաստակավոր» արտիստ կոչմամբ և դրանով բարձրացնել անորակության ու անտաղանդների դերը հասարակության մեջ: Այն է` տաղանդավորի դեպքում` պախարակում, անորակի դեպքում ՝ մեծարում, իսկ արդյունքում ունենում ենք Դեմքը և Իմաստը կորցրած անհոգի մշակույթ: Ամենագլխավորն այս ամենի մեջ այն է, որ դեռ այս «պաշտոնյա» և «պարգևատրված» երգիչները ոմն հոգևորականի ծննդյան տոնը պետք է վերածեն էժանագին ազերական ռաբիզ տոնախմբության և լրացնեն այն ամբողջ գաղջ պատկերը, որն անխոս բացասական է ազդելու թե՛ ներկա և թե՛ ապագա սերունդների հայապահպանման նկրտումների վրա: Ի՞նչ ասենք այլևս այն բարոյալքված մարդկանց, ովքեր իրենց համարում են «մշակութային գործիչներ» և «հոգևոր հայրեր» զուտ միայն այն բանի համար, որ օգտագործեն այդ դիրքը հասարակությանը ևս բարոյալքելու և բարոյազրկելու համար: Միգուցե մի վերջին հույսով ուղղակի կոչ անենք հետ կանգնե՞լ ու վերլուծել այն արարքները, որ կատարում են և կատարում են հատկապես այն համայնքներում, որոնք վտանգված են և ենթակա են ոչնչացման: Կո՞չ հղենք կամ հորդորենք փոխել բարոյալքման ծրագիրը և ստանձնել հայապահպանման դերը, թե՞ ուղղակի պահանջենք այդպիսիններին հեռանալ մեր շարքերից: Փաստը մնում է փաստ, որ լռելու և հանդուրժելու իրավունք չունենք այլևս, միայն ու միայն պայքարելու, մեր շարքերը աղբից մաքրելու և ամեն մեկին իր տեղը ցույց տալու պարտքը ունենք: Անհարժեշտ է սթափեցնել հոգևոր հորը, բացատրելով, որ արմենչիկների երաժշտության տակ քեֆ-ուրախություն կազմակերպելը հարիր չէ հայ եկեղեցու սպասավորին:
Գրում եմ այս ամենը, սրտի ցավով մտորում, թե որքան շատ սրեր են կախված հայ մարդու գլխին, որքան շատ բան կա, որ նպաստում է հայի տեսակի վերացմանը և գրեթե ոչինչ չկա, որ նպաստի հայապահպանությանը՝ ի դեմս երեսպաշտ և մեծապատիվ մուրացկան ղեկավար այրերի, որոնց բարոյալքված նկարագիրը և վարած քաղաքականությունը հրում են ազգը դեպի անդունդը:
Ելքը մնում է գիտակից մասսաին, ով պետք է մերժի ոչ հայկական մշակույթի տարածումը, դրա մեծարումը և սերուդներին որպես ժառանգություն փոխանցումը՝ ի նպաստ մեր դասական վարպետների աշխատանքների տարածման: Տեղին է ասել՝ Կոմիտասն էլ էր հոգևոր հայր, Հովնան Սրբազանն էլ: Համենայն դեպս ինձ համար ընդհանուր եզրեր չկան այս երկու անհատների միջև և համեմատել անգամ չե՛մ ցանկանում: Իսկ ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչու եմ գրում այս տողերը ուղղակի դիտեք կից տեսանյութը, որտեղ «սրբազանները» քեֆ են անում «վաստակավոր» երգչիստների հետ: http://usarmenianews.com/am-n-236.html
«Ողբո՛ւմ եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբու՛մ եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը:» Մովսես Խորենացի:
Գայանե Աթոյան
Բնապահպանական Իրավագիտության Դոկտոր
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում