ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Արցախը եւս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով հակառակորդին դիակներ է փոխանցել: Դրանք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքեով զոհված ադրբեջանցիների դիերն են։
Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված: Վիկտոր Քոչարյանը նշել է, որ ապրիլի 2- 5 ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ուներ 19 անհետ կորած։ Այսօր հանձնվել է 18 զոհվածի մարմին։
Մեր մեկ զինծառայողի ճակատագիրն անհայտ է։ Կարմիր խաչի հետ աշխատանքներ են տարվում նրա ճակատագիրը պարզելու համար։
Լուսինե Ավանեսյան