USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քլինթոնը փորձում է գրավել Թրամփից երես թեքած հանրապետականների համակրանքը
2016-05-07 00:33:00
Տպել Տպել

Դոնալդ Թրամփին չեն աջակցում իր իսկ կուսակցության ամենաազդեցիկ անդամները, ինչից փորձում է օգտվել դեմոկրատների նրա մրցակից Հիլարի Քլինթոնը: Բեռնի Սանդերսն էլ փորձում է առավելագույնս շատ ձայներ հավաքել Արևմտյան Վիրջինիա նահանգում երեքշաբթի օրը կայանալիք նախնական ընտրություններում:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների հանրապետականների միակ թեկնածու Դոնալդ Թրամփը ոչ մի կերպ չի կարողանում արժանանալ կուսակցության ղեկավարների համակրանքին: Հինգշաբթի օրը հանրապետականների ամենաազդեցիկ կուսակցականներից՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը ասել է, թե ինքը պատրաստ չէ Թրամփին աջակցել որպես կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու:

Ռայանը նախկինում քննադատել է Թրամփին՝ վերջինիս այն հայտարարության համար, որ եթե ինքը չառաջադրվի որպես կուսակցության նախագահի թեկնածու, ապա հունիսին կայանալիք Հանրապետականների ազգային համագումարի ժամանակ իր աջակիցները կարող են խռովություններ սկսել:

Թրամփն ասել է, թե ինքը պատրաստ չէ հետևել խոսնակ Ռայանի օրակարգին, սակայն չի բացառում համագործակցության հնարավորությունը՝ ի շահ ամերիկացիների:

Թրամփը չի արժանացել նաև շատ հեղինակավոր այլ հանրապետականների համակրանքին, ներառյալ ԱՄՆ-ի նախկին նախագահներ ավագ Ջորջ Բուշի և Ջորջ Բուշ կրտսերի համակրանքին: Նրանք երկուսն էլ չեն մասնակցելու Հանրապետականների ազգային համագումարին և ձեռնպահ են մնում Թրամփի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտելուց:

Ստեղծված այս իրավիճակից փորձում է օգտվել դեմոկրատների առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Նրա ընտրարշավը փոխում է մարտավարությունը՝ կենտրոնանալով հանրապետականների այն ընտրողների վրա, ովքեր հիասթափված են առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփից՝ նրանց վստահեցնելով, որ Թրամփի լավագույն այլընտրանքը ինքն է:

Դեմոկրատական կուսակցության շրջանակներում Հիլարի Քլինթոնի անմիջական մրցակից սենատոր Բեռնի Սանդերսն էլ շարունակում է հաջողությունների հասնել այն նահանգներում, որտեղ իր մրցակիցը պատնեշի առջև է կանգնած: Սանդերսը ճամփորդել է Արևմտյան Վիրջինիա նահանգ և խոսել հանքահորերի շուրջ՝ նշելով որ բնապահպանության իր ծրագրերը իրագործելու արդյունքում, տուժած բոլոր քաղաքացիներին հնարավորինս շուտ կցուցաբերվի կորուստները վերականգնելու հարցում աջակցություն:

Արևմտյան Վիրջինիա նահանգում Հիլարի Քլինթոնը հակազդեցության է դեմ առնում, այն խոստումի համար, որ ընտրվելու դեպքում ինքը կփակի բոլոր հանքահորերը։

Արևմտյան Վիրջինիա նահանգում նախնական ընտրությունները անցկացվելու են երեքշաբթի օրը:

Այս նյութը դիտել են - 1369 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook