«NEWS.am լրատվական կայքի կողմից 08.05.2016 թվականին ժամը 10:24 հրապարակված նյութի վերնագիրը եւ նախաբանը իրականությանը չեն համապատասխանում եւ նույն օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից նման հայտարարություն եւ կարծիք չի արտահայտվել»:
Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ հարցազրույցի սղագրությունը, կից՝ հարցազրույցի տեսագրությունը:
Երկրապահն այսօր սահմանում գտնվելով՝ ինչքանո՞վ է օգնում իրավիճակին:
-Էդ դուք պիտի իմանաք ու դուք պիտի զգաք, էդ հարցերն անիմաստ է տալը: Մի բան որ զգում ես, երբ որ արեւը դուրս է գալիս, պետք չի որ հարցնենք՝ արեւը դուրս եկավ, թե չէ:
-Այս օրերին շատ ազատամարտիկներ նեղացած պետությունից հայտարարում են, որ ճիշտ կլինի՝ ոչ թե իրենք գնան, այլ օլիգարխների երեխաները, կամ հենց օլիգարխները: Ինչպե ՞ս եք գնահատում:
-Վստահ եմ, որ Ձեր հարցը ճիշտ չեք ձեւակերպում, որովհետեւ ազատամարտիկը սահմանին կանգնած է, հիմա մնացածը, թե ով ինչ է ասում, էդ էլ հարցի մյուս կողմն է:
-Իրանք էլ ազատամարտիկներ են եղել, չէ ՞, 92-ին իրենք էլ են կռվել:
- Ես գնահատական չտամ հա՝ ով ինչ ա եղել, ես ասում եմ՝ ազատամարտիկը սահմանին է կանգնած: