USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սեդրակյանների ընտանիքում նախընտրական մթնոլորտ է
2016-05-18 11:09:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխանական շրջանակներում սկսվել է 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ պատգամավորության թեկնածուների ճշգրտման գործընթացը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ մասնավորապես արդեն որոշված է, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը գալիք ընտրություններում այլեւս չի առաջադրվելու։ Նրա փոխարեն պատգամավորության թեկնածու կառաջադրվի իր որդին՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը։ Նա արդեն հասցրել է դառնալ ՀՀԿ անդամ։

ՀՀԿ-ի մյուս «թագաժառանգ» երիտասարդների պես նա նաեւ Երեւանի ավագանու անդամ է։ Բացի այդ Դավիթ Սեդրակյանն արդեն սկսել է Էրեբունի վարչական շրջանում «բարեգործական» միջոցառումներ իրականացնել։ Մասնավորապես, մի քանի օր առաջ նա էրեբունու դպրոցականների շրջանում մրցույթ է հայտարարել, որի արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած աշակերտների խոստացել են նրանց բուհի ուսման վարձը վճարել: Նկատեցի՞ք, իշխանությունների երեւականությունը գումար բաժանելուց այն կողմ չի անցնում»:

Այս նյութը դիտել են - 1724 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook