USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 25 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել
2016-05-20 09:15:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից հանրահայտ պանամյան օֆշորային գործի հետ առնչություն ունենալու համար, քիչ հավանական էր թվում հեռանկարը, որ նա պատասխանատվության կենթարկվի: Հայաստանի ղեկավարությունը որքան էլ ուզում է՝ կոկորդը պատռի, թե պայքարում է կոռուպցիայի դեմ, միեւնույն է՝ հանրությանը հայտնի է, որ գրպանահատը չի կարող «ջեբկիրների» դեմ պայքարել:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Միհրան Պողոսյանի օֆշորային գործունեության վերաբերյալ «Հետք» կայքում հրապարակված նյութում բերված փաստերի հիման վրա քրեական գործ հարուցվեց: Անցել է մոտ քսան օր, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանը մինչ օրս ո՛չ ՀՔԾ է հրավիրվել, ո՛չ էլ հարցաքննվել: Եւ արդեն կանխատեսումներ կան, որ 3-4 ամիս անց ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կկարճվի կամ կկասեցվի: Այս գործով արդեն «սառեցման մասին» քաղաքական հրահանգը տրված է»:

Այս նյութը դիտել են - 1201 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook