USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հիմի որ ասեմ, ստի՞…». Արամ Հարությունյանն «անկեղծանում է»
2016-05-26 09:05:00
Տպել Տպել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ, նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանին դուր չեկան կոռուպցիայի եւ իր ունեցվածքի վերաբերյալ մեր հարցերը, ու նա որոշեց «քֆուր դնել» իրեն նման հարցեր տալու առիթով։ Մինչդեռ մեր հարցերը բացառապես վերաբերում էին նրա հայտարարագրած եւ մամուլով հրապարակված ունեցվածքին։

Մեր տեղեկություններով՝ նրան են պատկանում «Հայպետնախագծի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, հայրենի Եղվարդում շինարարական կազմակերպություն, նա մասնաբաժին ունի նաեւ ձկնաբուծական բիզնեսում, շքեղ առանձնատուն կառավարության սիրելի թաղում՝ Մոնումենտի տարածքում, բնակարան Փարպեցի փողոցում։ Նախ զրույցի ընթացքում նա մեր հարցերը որակեց անհեթեթ՝ նշելով, որ պետք է մեզ այնպես բացատրել, որ մեր «գլուխը մտնի»:

Այս ամենին մենք համարժեք բառապաշարով չարձագանքեցինք, որ հետո չասեն՝ սադրում են պաշտոնյային, որ հունից դուրս գա, մի բան ասի՝ սենսացիա փախցնեն: Իսկ նրա հետ մեր զրույցն սկսեցինք «մոդայիկ» դարձած «հակակոռուպցիոն» բնույթի մի հարցով:

Պարոն Հարությունյան, Ձեր խիղճը հանգի՞ստ է այս հարցում, մասնավորապես՝ Ձեր ունեցվածքի եւ դրանում որեւէ կոռուպցիոն ռիսկ չպարունակելու հարցում: Եթե վարչապետը որոշի ստուգել Ձեր ունեցվածքն ու դրանց աղբյուրները, Դուք կարո՞ղ եք պարզերես կանգնել եւ թափանցիկ ներկայացնել դրանք:

Ամենաանհեթեթ հարցն է, հասկանո՞ւմ եք: Եթե ներկայացվում է հայտարարագիր, ուրեմն ուղղակի պետք է կարդաս հայտարարագիրն ու աղբյուրը տեսնես:

Բայց երբ պետական պաշտոնյան հսկայական կարողություն է ունենում, դա կասկած է առաջացնում մարդկանց մոտ՝ որտեղի՞ց:

Ես հսկայական կարողություն չունեմ:

Ամեն դեպքում՝ Ձեր կարողությունը Ձեր աշխատավարձից, եկամուտներից մի քանի անգամ գերազանցող է:

Դրա համար ասում եմ՝ Ձեր հարցն անհեթեթ է, որովհետեւ Դուք չեք կարդում հայտարարագիր:

Մենք կարդում ենք ու չենք հասկանում՝ ինչպե՞ս է պետական պաշտոնյան միջին աշխատավարձով շքեղ դղյակներ կառուցում, հսկայական ունեցվածք կուտակում:

Ուրեմն Ձեզ խնդրում եմ, իմ հայտարարագիրը վերցրեք, ես Ձեզ կբացատրեմ, որ Ձեր գլուխը մտնի:

Իմ գլուխը մտցնելու կարիք չկա: Դուք Եղվարդում հսկայական առանձնատուն ունեք, դա, օրինակ, ի՞նչ միջոցներով եք կառուցել:

Հիմի որ ասեմ, ստի՞… (այս մասը նա արդեն ցածրաձայն ասաց, որ ձայնագրիչի մեջ չլսվի):

Ի՞նչ…

Դուք տեսե՞լ եք իմ առանձնատունը:

Ես լսել եմ, որ նման տուն ունեք այնտեղ:

Հիմի, որ ասեմ՝ ստի… (ու նորից՝ նույնը): Հորս կառուցած տունն ա, ի՞նչ ես ուզում, այ տղա:

Ստի ի՞նչը, պարոն Հարությունյան: Պարզ ասեք՝ հասկանանք:

Այ ցավդ տանեմ, ի՞նչ ստի, ստի ցավն էլ տանեմ, գրի… Լսի, երիտասարդ, ի՞նչ Եղվարդի տուն, Դուք տեսե՞լ եք էդ տունը, արի գնանք միասին՝ տես»: 

Այս նյութը դիտել են - 2185 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook